HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Առևտրաշրջանառությունը շարունակում է աճել

Պաշտոնական վիճակագրությամբ՝ առևտրի շրջանառությունը Հայաստանում շարունակում է աճել: 2017թ. հունվար-հունիսին առևտրի ծավալը, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, աճել է ավելի քան 12%-ով:

Այդ ամիսներին, ընդհանուր առմամբ, կատարվել է ավելի քան 1 տրլն 121 մլրդ դրամի առևտուր:

Կատարված առևտրի ընդհանուր ծավալի մոտ 52 %-ը բաժին է ընկել մանրածախ առևտրին, 44% կազմել է մեծածախ առևտուրը, մնացած 4 %-ն էլ ապահովվել է ավտոմեքենաների առևտրի հաշվին:

Այս բոլոր ոլորտներում 2016-ի համեմատ տոկոսային աճ է գրանցվել: Մասնավորապես՝ մեծածախ առևտուրը աճել է 6%-ով, մանրածախը՝ 20%-ով, իսկ մեքենաների առևտուրը՝ 21%-ով:

Ըստ ամիսների դիտարկումը ցույց է տալիս, որ հունիսին կատարվել է ամենամեծ ծավալով առևտուրը, այն նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է մոտ 12%-ով: Ընդհանուր առմամբ, տարվա առաջին կիսամյակում կատարված առևտուրը, նախորդ տավա նույն ամիսների համեմատ, ավելի քան 10% աճ էգրանցել:


2017-ի հունվար-հունիսի մանրածախ առևտուրը

2017թ. հունվար-հունիսին մանրածախ առևտրի ծավալը կազմել է ավելի քան 580 մլրդ դրամ: Առևտրի այս տեսակի շրջանառությունը 2016-ի առաջին կիսամյակի համեմատ աճել է 6%-ով:

Մանրածախ առևտրի ընդհանուր ծավալի մոտ 79%-ը կազմել է խանութներում կատարված առևտուրը, այն աճել է 8%-ով:

Փոխարենը շարունակաբար նվազում է շուկաներում կատարվող առևտուրը։ Ամենամեծ ծավալով անկումը գրանցվել է սպառողական շուկաներում: 2016-ի առաջին կիսամյակի համեմատությամբ՝ այն նվազել է 22%-ով և ապահովել մանրածախ առևտրի ծավալի 5%-ը:

Երեք տոկոսով նվազել է նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում կատարվող առևտուրը՝ արձանագրելով 8.7 մլրդ դրամ շրջանառություն:

Մանրածախ առևտրաշրջանառության 580 967 մլրդ դրամից 430 464 մլրդ դրամը կամ 74%-ը կատարվել է Երևանում:

Առևտրի ծավալով Երևանին հաջորդել է Շիրակի մարզը, սակայն այն մայրաքաղաքին զիջել է մոտ 15 անգամ՝ գրանցելով 29 մլրդ դրամ շրջանառություն:

Ինֆոգրաֆիկայում ներկայացված է մանրածախ առևտուրը` ըստ մարզերի:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter