HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կես տարում Հայաստանի պետական պարտքը 3,3%-ով աճել է

Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական  պարտքը կազմել է շուրջ 6.141 մլրդ ԱՄՆ դոլար։ Վերջին մեկ ամսում այն  ավելացել է  45,8 մլն դոլարով կամ 0,7%-ով։

Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները (ՀՀ ԱՎԾ)։ Իսկ տարեսկզբից (2016-ի դեկտեմբերի վերջի համեմատ) Հայաստանի պարտքն աճել է  199 մլն դոլարով կամ 3,3%-ով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Նախորդ տարվանից սկսած` ներքին պարտքն ավելի արագ տեմպով է աճում, քան արտաքինը։

Այսպես, հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետպարտքը կազմել է 4.942 մլրդ դոլար։ Վերջին մեկ ամսում այն աճել է 18 մլն դոլարով կամ 0,4%-ով, իսկ տարեսկզբից՝ 137 մլն դոլարով կամ 2,8%-ով։

Նշենք, որ արտաքին պարտքի շուրջ 89%-ը Կառավարությանն է, մնացածը՝ Կենտրոնական բանկինը։

Իսկ ներքին պարտքը հունիսի վերջի տվյալներով 1.198 մլրդ դոլար է։ Այն վերջին մեկ ամսում աճել է 27.7 մլն դոլարով կամ 2,4%-ով, իսկ տարեսկզբից՝ 62  մլն դոլարով կամ 5,5%-ով։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Իսկ դրամով հաշվարկած  Հայաստանի պետական պարտքն այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ կազմում է  շուրջ  2.952 տրլն դրամ, որից 2.376 տրլն դրամը արտաքին պարտքն  է, 576 մլրդ դրամը՝ ներքինը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter