HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Հայ երեխաներին ավելի շատ օտարերկրյա քաղաքացիներն են որդեգրել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվությամբ՝ 2017թ. հունվար-հունիսին որդեգրման ենթակա 43 երեխա է եղել: Նրանցից 22-ը կամ 51.2%-ը եղել են աղջիկներ: Որդեգրման ենթակա 43 երեխաներից 16-ը տարվա առաջին վեց ամիսներին որդեգրվել են: Հայ երեխաներն ավելի շատ որդեգրվել են օտարերկրյա քաղաքացիների կողմից: Որդեգրված 16 երեխաներից 10-ին որդեգրել են օտարեկրյա քաղաքացիները: Որդեգրված երեխաներից 7-ը առողջ են եղել, 9-ը ունեցել են առողջական խնդիրներ, նրանցից երկուսն էլ՝ հաշմանդամություն: Որդեգրած ծնողները հիմնականում նախընտրել են 6-10 տարեկան երեխաներ: Տարվա առաջին վեց ամիսներին որդեգրված 16 երեխաներից 6-ը այդ տարիքի են եղել: Որդեգրված երեխաների կեսը եղել են աղջիկներ, մյուս կեսը՝ տղաներ:

Որդեգրված երեխաներից 4-ը որդեգրվել են միանձնյա որդեգրողի կողմից, 11-ի դեպքում եղել է ամուսնու համաձայնությամբ որդեգրում, մեկը՝ ամուսնու համաձայնությամբ միանձնյա որդեգրում: Ինչպես արդեն գրել էինք, 2010-2016թթ. 902 որդեգրման ենթակա երեխաներից որդեգրվել է 642-ը։ Այդ երեխաներից 310-ին որդեգրել են Հայաստանի քաղաքացիները, 332-ին՝ օտարեկրյա քաղաքացիները։ Այսինքն՝ ինչպես այս տարվա առաջին վեց ամիսներին, այնպես էլ նախորդ վեց տարիներին հայ երեխաներին հիմնականում որդեգրել են օտարերկրյա քաղաքացիները:

Մեկնաբանություններ (1)

Հասմիկ Ա. Ա.
Լավ, բայց պետությունը հետաքրքրվո՞ւմ է որդեգրված երեխաների ճակատագրով: Արդյոք անեն ինչ լա՞վ է այդ երեխաների մոտ: Կասկածում եմ, թե ստուգված լինեն որդեգրողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter