HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Zangi» ընկերության ծրագրերին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի «Zangi» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: 

«Zangi»-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: «Zangi»-ն հնարավորություն է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր:

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ «Zangi»-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ: 2016թ.-ից ընկերությունը մտել է զարգացման նոր փուլ, մասնավորապես, աjն ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։ Այժմ «Zangi»-ն մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծման վրա։ 

Հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն: Տեղեկացվել է նաև, որ «Zangi»-ի կողմից արհեստական բանականության հիման վրա մշակված «Antiblocking» տեխնոլոգիան թույլ է տալիս գործել մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկրներում։ 
Հայկական հավելվածն այս տարի ներկայացվել է Բարսելոնայում անցկացված Mobile World Congress-ում և այժմ պատրաստվում է մասնակցել Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։

Կառավարության ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի, մասնավորապես, հայաստանյան ընկերությունների հետևողական զարգացումը՝ ընդգծելով, որ այս բնագավառը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն ավելացրել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել մասնավոր հատվածի կողմից ոլորտի առաջընթացին միտված առաջարկություններն ու ծրագրերը՝ դրանք կյանքի կոչելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter