HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարությունն ընդունում է ոչ պետական լրատվամիջոցների պետական աջակցության հայտերը

Մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 2018թ. պետական աջակցության համար կարող են դիմել ազգային փոքրամասնությունների համար Հայաստանում լույս տեսնող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, մշակութային կյանք լուսաբանող մարզային մամուլը, մշակութային ուղղվածության կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, արվեստի քննադատություն պարունակող տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները, գրական տպագիր և էլեկտրոնային պարբերականները, մշակութային ուղղվածություն ունեցող տպագիր կամ էլեկտրոնային նորաստեղծ լրատվամիջոցները։

Յուրաքանչյուր լրատվամիջոց կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։

Հայտերն ընդունվում են օգոստոսի 7-ից մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ՝ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչությունում (հասցեն` Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Կառավարական տուն 2, Վազգեն Սարգսյան 3, 6-րդ հարկ, հեռ.՝ (011) 52-39-38):

2018թ. պետական աջակցության համար դիմելու մյուս պայմաններին կարելի է ծանոթանալ պաշտոնական ծանուցման տեքստում, որը, ինչպես նաև աջակցության համար դիմելու հայտաձևը, տեղադրված է մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասցեով. http://mincult.am/home-1-3711-page-0.html ։

Հայտերը քննարկելու և պետական աջակցության է ներկայացնելու մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով ստեղծված համապատասխան խորհուրդը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter