HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Տարերային աղետների վնասը կազմել է ավելի քան 6 միլիարդ դրամ

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է 2017-ի հունվար-հունիսի տվյալները։

Համաձայն նախարարության վիճակագրության՝ 2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցվել է արտակարգ իրավիճակի 5940 դեպք, ինչը, համեմատած նախորդ տարվա նույն ամիսների հետ, ավելացել է 839-ով։ Այդ պատահարներից տուժել է 5014 մարդ` նախորդ տարվա 4253-ի փոխարեն։

Տարվա առաջին վեց ամիսների ընթացքում տեղացած ուժեղ քամու, փոթորիկի, մրրիկի, պտտահողմի և փոշեփոթորիկի պատճառած վնասը կազմել է 106 մլն դրամ, կարկուտինը՝ 5 միլիարդ 390 մլն դրամ, վեգետացիոն շրջանում ցրտահարությանը՝ 116 մլն դրամ, հրդեհներինը՝ 418,5 մլն դրամ: Այսինքն, միայն այս տարերային աղետների վնասը կազմել է ավելի քան 6 միլիարդ դրամ։  

Տարերային աղետներ

Տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում տարերային աղետներից ամենաշատը գրանցվել են երկրաշարժերը։ Մասնավորապես՝ 2017-ի հունվար-հունիսին հանրապետությունում տեղի է ունեցել 28 երկրաշարժ։ Ընդհանուր առմամբ, տարվա այս ամիսներին եղել է տարերային 175 աղետ, որի հետևանքով 2 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել, 1762-ը` ժամանակավորապես տարհանվել։

Երկրաշարժերից բացի, Հայաստանում զգալի են եղել մերկասառույցների ու կարկուտների հետևանքները։

Տարերային աղետներից մեծամասամբ տուժել են Երևանում և Լոռիում, իսկ դրանց հետևանքով գրանցված երկու զոհերից մեկը եղել է մայրաքաղաքում, մյուսը՝ Սյունիքում։

Տեխնածին աղետներ

2017-ի առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է 3529 տեխնածին աղետ։ Դրանք հիմնականում հանգեցրել են վնասների. վիրավորվել է 2261 մարդ, զոհվել` 110-ը, տարհանվել՝ 103-ը։

Տարերային աղտների հիմնական մասը եղել են ավտոճանապարհներին տեղի ունեցած վթարներն ու աղետները` 3529-ից 1499-ը։ Այդ վթարներից վիրավորվել է 2216 մարդ, զոհվել՝ 101-ը։ Այսինքն՝ տեխնածին աղետներից մահացածների մոտ 92 տոկոսը զոհ է գնացել վթարներին։

Դրանց հաջորդել են պահեստավորված անասնակերի, տնկված բուսածածկույթի վայրերում եղած հրդեհները, որոնց քանակը զիջել է վթարիներին 2,5 անգամ։ Տարվա առաջին վեց ամիսներին հրդեհների քանակը մեծ է եղել թե՛ գյուղատնտեսական և սոցիալ-կենցաղային օբյեկտներում, թե՛ աղբի մշտական և ժամանակավոր կուտակման վայրերում։

Տեխնածին աղետների հիմնական մասը գրանցվել է Երևանում, սակայն մահացության դեպքերը գերակշռել են Արմավիրում։

Սոցիալ-կենցաղային աղետներ

2017-ի հունվար-հունիսին Հայաստանում գրանցվել է սոցիալ-կենցաղային աղետի 2236 դեպք։ Դրանց 97 տոկոսը եղել են թունավորումները, հիմնական մասը` ալկոհոլից։

Այս տեսակ աղետներից տուժել է 2638 անձ։ Նրանցից 2601-ը վիրավորվել են, 37-ը՝ զոհվել։

Սոցիալ-կենցաղային աղետների թիրախում Երևանն է եղել։ Մայրաքաղաքում են գրանցվել այս տեսակ աղետների, ինչպես նաև տուժածների և զոհերի գերակշիռ մասը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter