Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ընդհանուր խորհուրդներ ֆեյսբուքյան օգտատերերի համար (մաս 1)



Նախորդ ամիս «Հետքը» համագործակցության էր հրավիրել տարբեր մասնագիտությունների տեր անձանց: Մեր նպատակը մի կողմից «Հետքի» բարեկամ-ընթերցողների համայնք ձեւավորելն էր, նրանց հետ կապն ամրապնդելը, մյուս կողմից' նոր հեղինակներ ներգրավելը եւ նոր բովանդակություն ստեղծելը:

Մեր հրավերին արձագանքեց ավելի քան հինգ տասնյակ մարդ, որոնցից ընտրեցինք 15-ին: Նրանց թվում են տարբեր մասնագիտությունների տեր երիտասարդներ' պատմաբան-մարդաբան, արեւելագետ, ճարտարապետ, ՏՏ մասնագետներ, դիզայներ, նյարդալեզվաբան եւ այլն: Եվ ահա, մեկ շաբաթ առաջ կայացավ «Հետքի» խմբագրակազմի եւ ընթերցողական այդ փոքր խմբի հանդիպումը, որի ժամանակ նախանշվեցին համագործակցության ձեւաչափը եւ ոլորտները:

Նրանք մեր լսարանին առաջարկում են այնպիսի թեմաներով նյութեր, որոնց «Հետքը» նախկինում չի անդրադարձել: Այսօր ներկայացնում ենք մեր նոր հեղինակ, ՏՏ ոլորտի մասնագետ Արամ Հովակիմյանի խորհուրդները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերին եւ խնդրում հայտնել ձեր կարծիքը, թե որքանով տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության, տեխնոլոգիական առաջընթացի եւ հարակից զանազան թեմաներով հոդվածաշարը հետաքրքիր կլինի ձեզ համար:

Ա. Երբեք մի՛ օգտագործեք ֆեյսբուքյան գաղտնաբառն այլ կայքերի համար, մի՛ տարածեք այն և մի՛ ասեք ոչ մեկին։

Հասարակ տառեր կամ թվեր մի՛ օգտագործեք։ Լավագույն տարբերակը տառերի, թվերի ու հատուկ նշանների համադրությունն է։ Այն գոնե 8 նիշ պետք է պարունակի։ Համակարգը Ձեզ կհուշի, թե ընտրված գաղտնաբառը որքանով է համապատասխանում ստանդարտներին։

Բ. Օգտագործեք լրացուցիչ պաշտպանական միջոցներ, օրինակ՝ կրկնակի նույնականացում, կամ մուտքի մասին ծանուցումները միացրեք։

Գ. Միշտ դուրս եկեք ֆեյսբուքյան հաշվից բոլոր այն դեպքերում, երբ օգտվում եք հասարակական կամ ընդհանուր համակարգչից։ Եթե մոռացել եք դա անել, կարող եք հեռահար տարբերակով դուրս գալ (Security and Login Settings > End Activity//Log out):

Դ. Մի՛ սեղմեք կասկածելի բովանդակություն ունեցող նյութերի հղումները, եթե ինչ-որ մեկը «Ձեզ նշել է նկարում» (կամ վիդեոյում), անմիջապես մի՛ սեղմեք նախադիտման վրա, քանի որ կարող է վիրուս լինել, այլ համոզվեք, որ դա իրական է։ Պարզապես արգելեք այդ ֆունկցիան և միացրեք հրապարակումը ձեր էջում հաստատելու հատկությունը (Timeline and Tagging > Review posts friends tag you in before they appear on your Timeline? > Edit): Անհրաժեշտության դեպքում օգտագործեք մաքրող և հակավիրուսային ծրագրեր։

Ե. Ձեր պրոֆիլի տեղեկությունները կարող են տարբեր օգտատերերի երևալ։ Որպեսզի իմանաք, թե բոլոր օգտատերերը կամ կոնկրետ որևէ մեկը ինչպես կտեսնի Ձեր պրոֆիլը, կարող եք այցելել Ձեր էջի "view as ..." բաժին և համապատասխան տեղում գրել որևէ անձնավորության անուն։

Զ. Կարող եք խմբավորել Ձեր ընկերների ցանկը, որպեսզի համոզվեք, որ հրապարակումները կոնկրետ մարդկանց և հետաքրքրությունների խմբերի համար են։

Է. Թույլ մի՛ տվեք Ֆեյսբուքին կամ հավելվածներին ճանաչել Ձեր դեմքը նկարներում։ Դա անելու համար մուտք գործեք “Timeline and Tagging” ենթաբաժինը “Account Settings”-ից։ Սեղմեք Edit և “Who sees tag suggestions when photos that look like you are uploaded?” մենյուից  ընտրեք “No One”:

Ը. Թույլ մի՛ տվեք, որ որոնողական համակարգերը Ձեզ գտնեն փնտրման արդյունքներում։ Մուտք գործեք այստեղ՝ “Account Settings” > “Privacy.” > “Who can look me up?” և հանեք “Do you want other search engines to link to your timeline?” տողի "Let other search engines link to your timeline." նշումը։

Թ. Ընտրե'ք մի քանի ընկերների, որոնք կօգնեն Ֆեյսբուքին մուտքի բարդությունների դեպքում։ Այս ֆունկցիան կոչվում է «Վստահելի կոնտակտներ», գտնվում է Security and Login բաժնում։

Ժ. Համոզված եղեք, որ Ֆեյսբուքին կցված էլ. փոստի հասցեն ապահով է։ Նախընտրելի է, որ այն նույնպես կրկնակի նույնականացում ունենա (two step autorization)։

Լուսանկարը` Bloomberg, Getty Images


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Հետքի բարեկամներ» թեմայով
Մեկնաբանություններ (3)
1. Վարդան01:23 - 6 օգոստոսի, 2017
շատ շնորրհակալ եմ Արամ ջան , ինձ շատ պետք էր այս հոդվածը:
2. Եփրեմ04:05 - 6 օգոստոսի, 2017
ֆեյսբուքյան օգտատերերի...??????? Պարզապես ֆեյսբուքի․․․․
3. աննա00:32 - 11 օգոստոսի, 2017
Էս ամեն ինչը օգտակար կլինի հանրությանը, եթե հատկապես ներկայացվի տոտալ վերահսկման ու անձնական տարածության անձեռնմխելիության կողոպուտի դեմն առնելու տեսանկյունից։ Այսինքն, ի՞նչ անենք մենք, որպեսզի մեր տվյալները մշտապես չգրանցվեն ու մեր դեմ չօգտագործվեն։ Թե չէ ՏՏ լուրերը որպես կանոն գովազդային սպասարկու դեր են կատարում շուկայի նոր ապրանքների համար, այդ թվում՝ սոցիալական ցանցերի, ֆեյսբուքը աշխարհի ամենամեծ շահույթն ունեցող կորպորացիան ա չէ՞
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ