HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավագանու ընտանիքի անդամներին հատկացված գումարները վերադարձվեցին համայնքային բյուջե

«Հետքի» հրապարակումից հետո Արմավիրի մարզպետարանը վարչական հսկողություն է իրականացրել մարզի Գեղակերտ համայնքում և հայտնաբերել այն խախտումները, որոնց մասին բարձրաձայնել էինք դեռևս այս տարվա հունվար ամսին:

Մասնավորապես՝ Գեղակերտ համայնքի ավագանին 2016թ. նոյեմբերի 17-ի արտահերթ նիստով թվով 17 անապահով ընտանիքների հատկացրել էր սոցիալական օգնություն: Այդ ընտանիքներից 5-ն ավագանու անդամների ընտանիքի անդամներն էին: Ընդ որում իրենց ընտանիքի անդամներին օգնություն հատկացնող ավագանու բոլոր անդամները մասնակցել էին նիստին և կողմ քվեարկել:

Ավագանու անդամ Սերյոժա Ավետիսյանի կինը՝ Մանուշակ Ավետիսյանը, որպես սոցիալական օգնություն ստացել էր 30 հազար դրամ: Նույն գումարի չափով օգնություն էր ստացել նաև ավագանու անդամ Գառնիկ Մուղումյանի կին՝ Սրբուհի Արշակյանը:

30 հազար դրամ օգնություն է ստացել ավագանու անդամ Կամո Ստեփանյանի դուստրը՝ Նարինե Ստեփանյանը: Ավագանու անդամ Ավետիս Պետրոսյանի դուստրը՝ Կարինե Պետրոսյանը, ավագանու անդամ Համլետ Պետրոսյանի կինը՝ Լարիսա Պետրոսյանը այդ որոշումով նույնպես ստացել էին 30 հազարական դրամ օգնություն:

Գեղակերտի ավագանին որոշել է մասնակի անվավեր ճանաչել համայնքի ավագանու 2016թ. նոյեմբերի 17-ի թիվ 55 որոշումը՝ համայնքի բնակիչներ Մանուշակ Ավետիսյանին, Սրբուհի Արշակյանին, Նարինե Ստեփանյանին, Կարինե Պետրոսյանին և Լարիսա Պետրոսյանին դրամական օգնություն տրամադրելու (յուրաքանչյուրին 30,000-ական դրամ) մասով:

Նշենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ համայնքի ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) շահերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter