HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվճար դասագիրք` սահմանամերձ համայնքների դպրոցականներին

Հայաստանի նախագահի հանձնարարականի համաձայն` 2017-18 ուսումնական տարվանից Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի մարզերի սահմանամերձ համայնքների 1-12-րդ դասարանների սովորողներին դասագրքերը տրամադրվելու են անվճար:

Կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ անվճար դասագրքեր կտրամադրվեն Արարատի մարզի Երասխի, Պարույր Սևակի, Տիգրանաշենի միջնակարգ դպրոցներին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակի և Վահանի միջնակարգ դպրոցներին, Վայոց ձորի մարզի Խաչիկի, Խնձորուտի, Նոր Ազնաբերդի, Բարձրունիի միջնակարգ և Սերսի հիմնական դպրոցներին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի պետական քոլեջին, Նոյեմբերյանի ավագ դպրոցին, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցին, Բաղանիսի, Բարեկամավանի, Բերդավանի, Դովեղի, Կոթիի, Ոսկեպարի, Ոսկեվանի, Այգեհովիտի, Կայանի, Այգեձորի, Այգեպարի միջնակարգ, Արծվաբերդի միջնակարգ և հիմնական, Բերքաբերի Ներքին Ծաղկավանի, Կողբի թիվ 1 և 2, Մովսեսի, Ներքին Կարմիր աղբյուրի, Չինարիի, Չորաթանի, Պառավաքարի, Սարիգյուղի, Սևքարի, Վազաշենի, Վերին Կարմիր աղբյուրի, Ազատամուտի միջնակարգ, Կիրանցի հիմնական, Բերդի թիվ 1, 3 և 4 հիմնական և ավագ դպրոցներին, Բերդի վարժարանին, Բերդի պետական քոլեջին:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարարի 2017թ հուլիսի 27-ի 834-Ա/2 հրամանով հաստատվել է 2017-18 ուստարվա դասագրքերի ներդրումային գումարների չափը, և տարրաական դասարանների բոլոր դասագրքերը հատկացվում են անվճար:

Լուսանկարում՝ Սևքարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter