HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկում է Հաղարծնի շաբաթը

Օգոստոսի 7-13-ը Տավուշի մարզում կանցկացվի Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթ–փառատոնը։  Միջոցառումը կազմակերպվում է երկրորդ անգամ: Այն նպատակ ունի ներկայացնել Հաղարծնի վանքի (X-XII դար) հարուստ հոգևոր ժառանգությունն ու առանձնահատուկ դերը հայ մշակույթի զարգացման մեջ:

Տավուշի թեմի երիտասարդաց միությունը հայտնում է, որ Հաղարծնի հոգևոր-մշակութային շաբաթվա շրջանակում վանքի տարածքում կանցկացվեն ժողովրդական արվեստի տարբեր ճյուղերի բացօթյա դասեր, տարածաշրջանի խոհանոցին բնորոշ տեղական կաթնահունցի, քաղցրավենիքի, ապուրների պատրաստման ցուցադրություններ, ազգային պարերի ուսուցում, հոգևոր երաժշտության համերգներ: Շաբաթը կուղեկցվի եկեղեցական արարողություններով, Աստվածաշնչի սերտողությամբ, հոգևոր երգեցողությամբ ու աղոթքով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter