HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործեր` պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու և բռնություն գործադրելու փաստերով

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ ստացված հաղորդումների հիման վրա: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: 

Այսպես, Երևանի բնակիչ Ռ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2017 թվականի  հունիսի 19-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժին, որտեղ նույն բաժնի մի քանի աշխատակիցներ իրեն ծեծի են ենթարկել, հայհոյել և նվաստացրել` պահանջելով խոստովանել իր կողմից չկատարված գողությունները: ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում Ռ. Հ.-ին ծեծի ենթարկելու մասին Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել նաև վերջինիս մայրը` Ա. Ա.-ն:

Ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Վերը նշված քրեական գործի նախաքննության ընթացքում Ռ. Հ.-ն նաև հաղորդում է տվել ոստիկանության մեկ այլ բաժնի աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության վերաբերյալ: Մասնավորապես, Ռ. Հ.-ն հայտնել է, որ 19.05.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ ժամանած Էրեբունու բաժնի աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով խոստովանել նշված բաժնի կողմից սպասարկվող տարածքում իր կողմից չկատարված գողությունները:

Հիշյալ դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Բա հատուկ քննչականը խոշտանգողների անունները խի՞ չի հրապարակում, որ հանկարծ չիմանա՞նք, որ մի քանի ամիս հետո նորից պաշտոնական խոշտանգման գործին են անցել․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter