HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվել է Դավթաշենի կամրջից ինքնասպանություն գործած երիտասարդի ինքնությունը

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում  է ստացվել, որ Դավթաշենի կամրջի տակ դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։  Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը։

Նախնական տվյալներով՝ 1996 թ. ծնված երիտասարդը ժամը 13:30-ի սահմաններում ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու եղանակով: Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ տուժողը տառապել է շիզոֆրենիա հիվանդությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter