HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Խանութների առևտրաշրջանառության 83 %-ը Երևանն է ապահովել

2017-ի հունվար-հունիսի ամիսներին խանութներում առևտուրն աճել է ավելի քան 8 %-ով:

Խանութներում կատարված առևտրի շրջանառությունը կազմել է ավելի քան 456 996 միլիարդ դրամ: Մանրածախ առևտրի ընդհանուր ցուցանիշում խանութների առևտուրն ապահովել է 78 %-ից ավելին։

Ընդհանուր առմամբ, հանրապետությունում կա 13 104 խանութ: Այդ խանութներից 7 586-ը կամ 57 %-ը գտնվում է Երևանում:

Միայն Երևանի խանութներում արված առևտուրը ապահովել է խանութներում արված 456 996  միլիարդ դրամից 380 424 միլիարդը: Հաջորդիվ խանութներում արված առևտրի մեծ ծավալով աչքի է ընկնում Կոտայքի մարզը: Այն ապահովել է խանութների առևտրաշրջանառության 29 միլիարդ դրամը:

Հանրապետության մարզերի մեծամասնությունում խանութները ոչ մասնագիտացված են, ապա՝ գերակշռում են ոչ պարենային խանութները: Հայաստանի բոլոր մարզերում ամենափոքր թիվ են կազմում պարենային ապրանքների խանութները՝ մարզային խանութների 5-10 %-ը:

13 104 խանութներից 12 354-ը կամ 94 %-ը գերփոքր են, այսինքն՝ մինչև 9 աշխատող: Գերփոքր խանութներում աշխատում է 19 579 մարդ, ապա գերկաշռում են փոքր խանութները:

Հետաքրքիր է, որ առևտրի շրջանառության տեսակարար կշռի 39 %-ը կամ 180 միլիարդ դրամը ապահովել են 50-249 աշխատող ունեցող միջին խանութները։

Ինչպես արդեն հայտնել էինք, 2017թ. հունվար-հունիսի ամիսներին առևտրի ծավալը, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, աճել է ավելի քան 12%-ով: Այդ տվյալներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Լուսանկարը՝ http://resellerbisnis.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter