HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամփոփվել են ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները

Օգոստոսի 8-ին Պաշտպանության նախարարությունում ամփոփվել են 2017 թվականի առաջին կիսամյակում ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի աշխատանքների արդյունքները:

Նախարարության մամուլի ծառայութոյւնը հայտնում է, որ ԿՌԲՀ նախագահ Սահակ Օհանյանն անդրադարձել է հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններին, զինվորական ծառայության պիտանելիության որոշման նպատակով անցկացված փորձաքննությունների արդյունքներին և համեմատական զուգահեռներ է անցկացրել նախորդ տարվա առաջին կիսամյակի ցուցանիշների հետ։ Նա նաև ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը միտված որոշ առաջարկներ, ինչպես նաև պատասխանել ներկաների հարցերին։

Ամփոփելով հաշվետվությունը՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զինվորական ծառայության պիտանելիության և զինծառայողների առողջական վիճակի օբյեկտիվ գնահատման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցման տեսանկյունից բարձր է գնահատել կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի իրականացրած բժշկական փորձաքննությունների նշանակությունը, ինչպես նաև կարևորել է ԿՌԲՀ աշխատանքների որոշ ուղղություններում նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter