HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ՝ անտառապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծառերի ապօրինի հատման դեպքերի առթիվ

Լոռու մարզի դատախազությունում ուսումնասիրվել են  ոստիկանության Թումանյանի բաժնում նախապատրաստված նյութերը, որոնցով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության անտառապետ Ս. Վ.-ի անմիջական հանձնարարությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Ս. Թ.-ն 2017 թվականի օգոստոսի 3-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի Դսեղի անտառպետության թիվ 2 պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է  4 հատ լորենի և 1 հատ հաճարենի տեսակի ծառեր: 

Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը:

Ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է 457.500 ՀՀ դրամ:

Պարզվել է նաև, որ նույն անտառապետի համաձայնությամբ, Լոռու մարզի Դսեղ գյուղի բնակիչ Վ. Հ.-ը, Դսեղի անտառպետության 2-րդ պահաբաժնի տարածքում ապօրինի հատել է  3 հատ լորենի, 1 հատ կաղնի տեսակի ծառեր, ինչի հետևանքով պատճառվել է 531.000 ՀՀ դրամի չափով վնաս:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն պահաբաժնի տարածքում դեռևս չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով հատվել են նաև 21 հատ լորենի, 6 հատ հաճարենի, 2 հատ բոխի և 1 հատ հացենի տեսակի ծառեր: Նշված ծառերի ապօրինի հատման հետևանքով պատճառված վնասը կազմել է 3.126.000 ՀՀ  դրամ:

Նկատի ունենալով, որ նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու վերոհիշյալ դեպքերի առթիվ  Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով:

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությանը:

Մեկնաբանություններ (2)

անկախ հայաստան
Մի քանի քրեական գործեր կա ապօրինի ծառահատումների մասով Լալվարի մասնաճյուղում, ինչն է պատճառը, որ ժամանակին չի բացահայտվում և հանցագործ բանդան պատժի չի ենթարկվում: ինչն է? թե ամբողջ անտառը գազանաբար հոշոտած կազմը անգրագետ տնօրենի գլխավորթյամբ անձեռնամխելի է: հիմա էլ հանգիստը, կայֆերը Արաբական Էմիրություններում է կազմակերպել, շատ է աշխատել հոգնել է, էնքան հարստացավ, որ հասավ այնտեղ նման հանցագործը: Խեղճ անտառ, ինչքան էս հատվելու այդ տականքի ձեռքին, որ նպատակները ի կատար ածի: Դե իրավապահների մասին խոսք լինել չի կարող, որովհետև արհեստականորեն երկարաձգում են նման ստահակի կողմից կատարված ապօրինությունների շղթան, որ արժանվույն պատիժ չսահմանվի: որոշ ժամանակ կանցնի գործը կջրեն կգնա, իրենք լավ գիտեն ձևերը: Նման արհեստավարժ հանցագործ բանդան իր անուղեղ ղեկավար կոչվածի հետ միասին շարունակ այդ գործն են կատարում,կամազները 35 մխ վառելիք բարձած հետն էլ ապօրինի: դե պարզեք իրավապահներ, բռնեք., մի թողեք , խստացրեք, որ մի ոչնչություն ինչ ուզի այն էլ չկատարի: Այսինք ոչ տեր կա ոչ էլ տիրական, բայց 4 լորի հատած անտառապետին անմիջապես կազատեն ու անմիջապես գործ կհարուցեն ամբողջ մամուլն էլ կտարածի: Իսկ լալվարի մասնաչոյւղի տգետ և տխմար, անգրագիտություն հանդիսացող, տնօրենի պաշտոն գնած ոմն մի պատուհաս ամիրջանյան հարություն մատերի վրա պարացնի բոլորիտ:Իսկ վարչապետի խիստ հանձնարարականի վրա էլ թքած ունեցեք բոլորտ: Թե ձեր գործի անունն ինչ է չենք հասկանում:
bnaki9
Իսկ ինչ վիճակում է գտնվում Լլալվարի անտառտնտեսությունում 53 հատ ապօրինի ծառահատում կատարած և մեկ գիշերվա մեջ հրաշալի ցեխապատման աշխատանք կատարած , հետքերը իբր կորցնելու, այդ տնօրենի վերաբերյալ գործը: Գումար էր պետք երևի որ կնոջը գյուղում դպրոցի տնօրեն սարքի, իսկ հիմա էլ Դուբայներում անտառի հաշվին լավ զգան : Դե անտառները վերացնելով նպատակինա հասնում; Նման աշխատողի ապօրինի գործությեությունը ինչքան է շարունակվելու: Անտառ վերացնի դառնա տնօրեն, անտառ վերացնի որդուն բանակից ազատի, անտառ վերացնի կնոջը տնօրենի պաշտոն գնի, անտառ վերացնի բիզնես ծրագրերը ի կատար ածի: Մինչև երբ է շարունակվելու հանցագործություններին վերջ չտվողի աշխատանքային գործունեությունը: Թե հենց այդպես էլ պետք է լինի:4 ծառի համար, ազատվի անտառապետը,, իսկ 53 ..ի ապօրինության համար շարունակի գործունեությունը, բայց հեկտարներով անտառ ինչ? 53- ի մասինա խոսքը: Ամբողջ մասնաճյուղը բրդվումա խայտառակ ձևի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter