HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է

Օգոստոսի 8-ին գլխավոր դատախազի կողմից հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված` բազմադրվագ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի քննությամբ բացահայտվել է անձի կողմից ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ, 175-րդ և 177-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝  անձի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ: Ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով՝ դատարանի որոշման հիման վրա, 2017 թվականի օգոստոսի 9-ին, Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով վերջինիս բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է թմրամիջոցի նմանվող 48.5 գրամ, իսկ աշխատավայրից` 421 գրամ քաշով, մանրացված և չորացված դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ:   

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Ն. Հ.-ն նույն օրը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու՝ ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter