HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ. քաղաքացին ազատվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ իրենց հասցեագրած դիմումով զինապարտ քաղաքացու հայրը խնդրել է պաշտպանի աջակցությունն իր որդուն լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայության պիտանելիության հարցը որոշելու հարցում:

Դիմումատուն տեղեկություններ է տրամադրել այն մասին, որ երեք տարբեր բժշկական կենտրոններում՝ այդ թվումԿենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, կատարված հետազոտությամբ որդու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ծավալային գոյացություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Արդյունքում,  պաշտպանության նախարարության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացիոնար բժշկական հետազոտություն իրականացնելու և բուժումը կազմակերպելու նպատակով զինապարտն ընդունվել է զինվորական հոսպիտալ:

Իրականացված բոլոր անհրաժեշտ բժշկական հետազոտությունների և բժիշկ-մասնագետների կոնսուլտացիաներից հետո պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ զինապարտը ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը և հաշվառվել պահեստազորում:

Իրազեկում

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական քննությունը պարտադիր անցկացնում ենզինվորական կոմիսարիատների հանձնաժողովների բժիշկ մասնագետները` զինապարտների կցագրման, զորակոչի,զինվորական ծառայության անցնելու և վարժական հավաքի կանչվելու ժամանակ:

Եթե տեղում հնարավոր չէ ստանալ քաղաքացու` զինվորական ծառայությանը պիտանի լինելու մասին բժշկականեզրակացություն, ապա տեղական զորակոչային հանձնաժողովը պարտավոր է նրան ուղարկել համապատասխան բժշկականհիմնարկ` բուժհետազոտում անցկացնելու, իսկ անհրաժեշտության դեպքում նաև բուժում իրականացնելու համար:

Նշված դեպքերում զինապարտների բժշկական քննությունը և հետազոտումը կատարվում է առաջնահերթ և անվճար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter