HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծառայությունների ոլորտում «ամենաակտիվը» շահումով խաղերն են եղել

Ծառայությունների ոլորտը տարվա առաջին կիսամյակին մոտ 11 %-անոց աճ է գրանցել։ Այս տվյալը հաղորդել է ազգային վիճակագրական ծառայությունը՝ համեմատելով 2016-ի հունվար-հունիսը։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ծառայությունների ոլորտի 2017-ի առաջին վեց ամիսների շրջանառությունը կազմել է 648 719 միլիարդ դրամ։ Ծառայությունների ոլորտի ամենամեծ ծավալը՝ 22 %-ը ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։ Այս ոլորտի շրջանառությունը տարվա առաջին վեց ամիսներին կազմել է մոտ 143 միլիարդ դրամ։ Այն  2016-ի առաջին կիսամյակի հետ համեմատած անգամ 19 %-ով աճել է։ Իսկ եթե ոլորտի ցուցանիշներին անդրադառնանք ըստ տեսակների, ապա կփաստենք՝

Ինչպես նշեցինք՝ ծառայությունների ոլորտի ամենամեծ ծավալը՝ 22 %-ը ապահովել է ֆինանսական և ապահովագրական գործունեությունը։ Այս ոլորտի շրջանառությունը տարվա առաջին վեց ամիսներին կազմել է մոտ 143 միլիարդ դրամ։ 2016-ի առաջին կիսամյակի հետ համեմատած՝ անգամ 19 %-ով  աճ է։ 2017-ի հունվար-հունիսը ակտիվ է եղել նաև կացության և հանրային սննդի ոլորտի համար։ Այն ունեցել է 18 % աճ, ապահովել՝ ոլորտի շրջանառության 6.6 %-ը կամ 42 միլիարդ դրամը։

Իսկ եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ ծառայությունների ոլորտի բոլոր տեսակների ծավալները աճել են, իսկ ավելի մեծ ծավալով աճել է հենց ֆինանսական գործունեության ոլորտը։

Եթե առանձնացված անդրադառնանք այս ոլորտի բոլոր տեսակների արձանագրած ծավալներին, դրանց աճին և ընդհանուրի ծավալում դրանց ապահոված տոկոսներին, ապա կնշենք՝ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը ապահովել է ոլորտի շրջանառության ավելի քան 18 %-ը։ Այն մշակույթ. զվարճություններ և հանգիստ ոլորտի ենթակառուցված է։ Այդ ոլորտի ընդհանուր ցուցանիշը եղել է 18.9 տոկոս, որից 18-ը ապահովել է շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեությունը։ Դրա շրջանառությունը տարվա առաջին կիսամյակին եղել է 118 929 միլիարդ դրամ։ Այն, համեմատած 2016-ի  առաջին կիսամյակի հետ, աճել է 9 %-ով։

Ակտիվ է եղել նաև վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպման ոլորտը։ Այն ընդհանուր ծավալում ապահովել է շրջանառության 13 %-ը կամ ավելի քան 86 միլիարդ դրամը։

Եթե ամփոփելու լինենք շահումով խաղերի և խաղատների արդյունքները, պետք է նշենք, որ ԱՎԾ տվյալներով՝ մոտ 8 %-ով անկում է ապրել խաղատների և դրամական շահումով խաղային ավտոմատների ծառայությունների ոլորտը։

Տարվա առաջին վեց ամիսները ակտիվ են եղել նաև բանկերի գործունեության համար։ Այն ապահովել են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտին բաժին հասած 22 %-ից 15 %-ը կամ ոլորտի ընդհանուր ծավալի 96 միլիարդ դրամը։ Իսկ 2016-ի հետ համեմատած՝ 7 %-ով աճել։

Գծապատկերում առանձնացրել ենք առավել մեծ ծավալ արձանագրած ոլորտները, դրանց ցուցանիշները

Նշենք, որ ենթակառուցվածների տվյալներով՝ ամենամեծ ծավալով՝ 46 %-ով, աճ է արձանագրել իրավաբանական ծառայությունների գործունեությունը։ Դրան հակառակ, նվազել են ապահովագրական, գովազդային հաշվապահական, հեռահաղորդակցության ոլորտների շրջանառությունները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter