HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերամշակող ընկերություններին ներկայացվել է մթերման վարկերի տրամադրման ծրագիրը

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի մթերման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

Արագածոտնի մարզում նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը:

Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործարանի հիմնական ուղղվածությունը մրգի և բանջարեղենի վերամշակումն ու արագ սառեցումն է: Ընթացիկ տարում ընկերությունում գրանցվել է արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ' ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ:

Բորիս Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց արտադրանքը մրցունակ է, մեծ մասն իրացվում է արտաքին շուկայում, այդ թվում' ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄԷ-ում: Նրա համոզմամբ' Գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ծրագրով մթերումների դիմաց տարեկան 3% տոկոսադրույքով տրվող վարկերը կնպաստեն ոչ միայն իրենց ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, այլև հնարավորություն կընձեռեն ընդլայնել արտահանման ծավալները:
Գյուղատնտեսության նախարարն այնուհետև այցելել է «Եվրոթերմ» ՓԲԸ: Գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ գործարանը հիմնականում մասնագիտացած է պահածոների, մուրաբաների, խյուսերի և խտանյութերի արտադրության ոլորտում: Ընթացիկ տարում մթերումների ծավալներն ավելացել են, մասնավորապես արդեն մթերվել է շուրջ 1100 տոննա ծիրան, շուտով կսկսվի դեղձի մթերման գործընթացը:

Սեփական մշակովի տարածքների ոռոգման և արդյունավետության բարձրացման նպատակով 2014 թվականից ընկերությունում անցել են կաթիլային համակարգի: Գլխավոր տնօրենի խոսքով' առաջիկայում ընկերությունը մտադիր է օգտվել մթերումների դիմաց տրվող մատչելի վարկերի ծրագրից:

Անդրադառնալով արտադրանքի իրացմանը' Վահե Ղազարյանը նշել է, որ արտադրված հյութերի 60%-ը և մուրաբաների ու պահածոների 90%-ն արտահանվում են, հիմնական թիրախային շուկան Ռուսաստանն է:
Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև Կոտայքի մարզի «Արտաշես» և «ՎՎՎ գրուպ» ՍՊԸ-ներում, շրջել և ծանոթացել ընկերությունների գործունեությանն ու արտադրատեսակներին:

Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են ծրագրի կարևորությունը:
Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարը տեղեկացրել է, որ վերամշակող գործարաններն արդեն սկսել են մթերման գործընթացը, որն անցնում է սահուն կերպով և առանց խոչընդոտների:

«Ընկերությունները տեղեկացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի, մասնավորապես, մթերումների դիմաց մատչելի՝ տարեկան 3% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագրի պայմանների մասին», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նշել է, որ ծրագիրը փորձնական է, այս տարվա համար ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 2.4 մլրդ դրամ, իսկ հաջողելու դեպքում հաջորդ տարիներին տրամադրվող գումարի չափը կավելացվի:

Իգնատի Առաքելյանը հետևել է մթերման ընթացքին և վերամշակող ընկերություններին ներկայացրել մթերման վարկերի տրամադրման ծրագիրը

 

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի  մթերման  աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:

Արագածոտնի մարզում ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի  ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված են ոլորտի բարելավմանը:

Ընկերության գլխավոր տնօրեն Բորիս Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ գործարանի հիմնական ուղղվածությունը մրգի և բանջարեղենի վերամշակումն ու արագ սառեցումն է: Ընթացիկ տարում ընկերությունում գրանցվել է արտադրության ծավալների 20% աճ: Ունենալով սեփական մշակովի տարածքներ` ընկերության ղեկավարությունն առաջիկայում նախատեսում է միջոցներ ձեռնարկել ոռոգման կաթիլային համակարգի ներդրման ուղղությամբ:

Բորիս Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց արտադրանքը մրցունակ է, մեծ մասն իրացվում է արտաքին շուկայում, այդ թվում` ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում և ԱՄԷ-ում: Նրա համոզմամբ` Գյուղատնտեսության նախարարության կողմից մշակված ծրագրով մթերումների դիմաց տարեկան 3% տոկոսադրույքով տրվող վարկերը կնպաստեն ոչ միայն իրենց ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, այլև հնարավորություն կընձեռեն ընդլայնել արտահանման ծավալները:

Գյուղատնտեսության նախարարն այնուհետև այցելել է «Եվրոթերմ» ՓԲԸ:  Գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ գործարանը հիմնականում մասնագիտացած է պահածոների, մուրաբաների, խյուսերի և խտանյութերի արտադրության ոլորտում: Ընթացիկ տարում մթերումների ծավալներն ավելացել են, մասնավորապես արդեն մթերվել է շուրջ 1100 տոննա ծիրան, շուտով կսկսվի դեղձի մթերման գործընթացը:

Սեփական մշակովի տարածքների ոռոգման և արդյունավետության բարձրացման նպատակով 2014 թվականից ընկերությունում անցել են կաթիլային համակարգի: Գլխավոր տնօրենի խոսքով` առաջիկայում ընկերությունը մտադիր է օգտվել մթերումների դիմաց տրվող մատչելի վարկերի ծրագրից:

Անդրադառնալով արտադրանքի իրացմանը` Վահե Ղազարյանը նշել է, որ արտադրված հյութերի 60%-ը և մուրաբաների ու պահածոների 90%-ն արտահանվում են, հիմնական թիրախային շուկան Ռուսաստանն է:

Այցի ընթացքում Իգնատի Առաքելյանը եղել է նաև Կոտայքի մարզի «Արտաշես» և «ՎՎՎ գրուպ» ՍՊԸ-ներում, շրջել և ծանոթացել ընկերությունների  գործունեությանն ու արտադրատեսակներին:

Ընկերությունների ղեկավարները նախարարի հետ հանդիպման ժամանակ ընդգծել են ծրագրի կարևորությունը:

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարարը տեղեկացրել է, որ վերամշակող գործարաններն արդեն սկսել են մթերման գործընթացը, որն անցնում է սահուն կերպով և առանց խոչընդոտների:

«Ընկերությունները տեղեկացվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերի, մասնավորապես, մթերումների դիմաց մատչելի՝ տարեկան 3% տոկոսադրույքով, 1 տարի ժամկետով վերամշակող ընկերություններին մթերման վարկերի տրամադրման ծրագրի պայմանների մասին», - նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը նշել է, որ ծրագիրը փորձնական է, այս տարվա համար ծրագրի շրջանակում նախատեսվում է տրամադրել շուրջ 2.4 մլրդ դրամ, իսկ հաջողելու դեպքում հաջորդ տարիներին տրամադրվող  գումարի չափը կավելացվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter