HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության եւ Պն աշխատակիցները մեղադրում են միմյանց նկատմամբ բռնության կիրառման մեջ

Գլխավոր դատախազի կողմից Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Ինչպես հայտնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, 
նախաքննական նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, 2017թ. օգոստոսի 6-ին Երևան-Սևան ավտոմայրուղու տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության տեսուչ Տ. Ն.-ն փորձել է կանգնեցնել երթևեկության կանոնները խախտած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, ՀՀ ՊՆ աշխատակից Հ. Ս.-ին, սակայն վերջինս, ներկայանալով որպես գնդապետ, փորձել է շարունակել ճանապարհը:

ՃՈ տեսուչը հարկադրաբար կանգնեցրել է ավտոմեքենան և վարորդից պահանջել փաստաթղթերը, ինչի կապակցությամբ վերջինս սկսել է վիճաբանել տեսուչի հետ: Այդ ընթացում Հ. Ս.-ն հարվածներ է հասցրել նրան, որից հետո ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին:
Միջադեպից հետո' 07.08.2017թ.-ին, ոստիկանության հիշյալ բաժին ստացված ահազանգի համաձայն, Հ. Ս.-ն նույն օրը դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել է, որ ոստիկանների կողմից կիրառված բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել:
Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter