HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ՝ Արտավան գյուղի հարակից տարածքներում

Օգոստոսի 10-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի հարակից տարածքի խոտածածկ հատվածում, որը մեծ արագությամբ տարածվել է հարակից՝ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող անտառային հատված: Ըստ Բնապահպանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունների հաղորդած տվյալների՝ այրվում է մոտ 230 հա բուսածածկ տարածք:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հանձնարարությամբ հրդեհի վայրին մոտ գտնվող ՀՀ բնապահպանության նախարարության բոլոր տարածքային ստորաբաժանումների (‹‹Խոսրովի անտառ›› պետական արգելոցի, ‹‹Զանգեզուր›› կենսոլորտային համալիրի, Բնապահպանական պետական տեսչության) աշխատակիցները ժամանել են դեպքի վայր՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու նպատակով:

ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են նաև Պաշտպանության նախարարության ռազմաօդային ուժերի ուղղաթիռը և ոստիկանական ուժերը: Հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար օգտագործվում են դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող Հերհերի ջրամբարի ջրային պաշարները:

Օգոստոսի 11-ի, ժամը 09:30-ի դրությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում էին՝ ներգրավելով 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, Զինված ուժերի 100 զինծառայող, Ոստիկանության 73 աշխատակից: Ժամը 10:25-ի դրությամբ այրվել է 14 էլ. սյուն և հոսանքազրկվել Արտավան գյուղը:

Բնապահպանության նախարարությունը հանրապետության ազգաբնակչությանը կոչ է անում զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ և խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, այրվող կամ չհանգած իրերը, ապակե տարաները խոտածակ հատվածներ նետելուց, ինչպես նաև ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter