HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համահայկական բանկը տրանսֆորմացվել է ներդրումային ֆոնդի

Կենտրոնական բանկը դեռեւս 2017 թ. մայիսի 24-ի մամլո ասուլիսում տեղեկացրել էր, որ Համահայկական բանկի առջև դրված խնդիրների արդյունավետությունն ու ճկունությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը ձեռնարկել է տրանֆորմացիայի գործընթաց, որի արդյունքում Համահայկական Բանկը տրանսֆորմացվում է բանկից ներդրումային ֆոնդի:

Այսօր ԿԲ-ն տեղեկացրել է, որ տրանսֆորմացիոն գործընթացները հանգել են իրենց իրավական և տրամաբանական ավարտին:
Այժմ արդեն գործում է Համահայկական ներդրումային ֆոնդը, որն ունի իր մասնագիտացված ֆոնդի կառավարիչը, որի և բաժնետիրոջ իրավասություններն իրականացնելու է կառավարության լիազորված մարմինը:

Ներկայումս կառավարությունն ու Կենտրոնական բանկը քննարկում են իրավական և տեխնիկական գործընթացների մանրամասները`
տրանսֆորմացված Համահայկական ֆոնդն ու նրա կառավարիչը կառավարության պատասխանատու մարմնի տնօրինությանը փոխանցելու ուղղությամբ:

Լուսանկարը`  www.president.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter