HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեղուտի հանքավայրն ընդլայնելու նախագիծ է ներկայացվել

«Թեղուտ» ՓԲԸ-ն Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի (այդ թվում նաև՝ հանքավայրի)` տարեկան մինչև 15 մլն տոննա արտադրության ընդլայնման նախագիծ է ներկայացրել Բնապահպանության նախարարություն:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների պաշարները վերագնահատվել են 2014թ. մայիսի 1-ի դրությամբ: Հանքավայրի B+C1 կարգերի հաստատված պաշարները կազմել են 142,2 մլն/տոննա հանքաքար` պղնձի 0.32% և մոլիբդենի 0.11% պարունակությամբ:

2015թ. մայիսի 11-ին Թեղուտի հանքավայրի պաշարները վերահաստատվել են պետական ընդերքաբանական փորձաքննության եզրակացությամբ: Հաստատված պաշարները թույլ են տալիս բարձրացնել բացահանքի արտադրողականությունը տարեկան մինչև 15 մլն տոննա: 

Նախագծով նախատեսվում է ֆաբրիկայի արտադրողականությունը հասցնել տարեկան մինչև 15 մլն տոննա ըստ փուլերի` 2017թ.՝ 8 մլն տոննա, 2019թ.՝ 12 մլն տոննա և 2024թ.՝ 15 մլն տոննա:

Ֆաբրիկայի հզորությունը տարեկան 15 մլն տոննա հասցնելու համար նախագծով նախատեսվում է կառուցել երկրորդ հոսքագիծը:

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի արտադրողականության մեծացման նախագծով նախատեսվում է.

- օպտիմալացված բացահանքի եզրագծի սահմաններում մինչև 800 մ նիշ ունեցող հորիզոնը, հաշվեկշռային պաշարներից արդյունահանել 123 000 հազար տոննա հանքաքար՝ պղնձի 0,30% և մոլիբդենի 0,012% պարունակություններով,

- բացահանքի տարեկան արտադրողականությունը աստիճանաբար մեծացնել՝ հասցնելով 8 (2017թ.-ին), 12 (2019թ.-ին) և 15 մլն տ/տարի (2024թ.-ին): 

Արտադրողականության մեծացման արդյունքում օպտիմալացված բացահանքը վերջնական դիրքում կունենա՝ վերևում՝ 1 606,0 մ երկարություն և 1016,0 մ լայնություն, օտարման տարածքը կկազմի 103,5 հա, հանքաստիճանի բարձրությունը՝ 10 մ, 20,0 մ:  

Բացահանքն աշխատելու է տարեկան 340 օր՝ 24-ժամյա ռեժիմով: Հորատապայթեցման աշխատանքները կատարվելու են երկու 8-ժամյա հերթափոխով: 

Մակաբացման ապարները նախատեսվում է տեղավորել բացահանքի հարավ-արևմտյան մասում ընկած Դուքանաձոր գետի կիրճում, որտեղ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ արդեն տեղավորվել են 72,1 մլն տ (մոտավորապես 33, 5 մլն/խմ) մակաբացման ապարներ:

Լցակույտային տնտեսության զբաղեցրած ընդհանուր մակերեսը 129,7 հա է լինելու:

Նախագծի իրականացման դեպքում նոր հողատարածքի խախտում կամ նոր լցակույտերի ստեղծում չի նախատեսվում: 

Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատի արտանետումներից տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է տարեկան 41.44 մլն դրամ: Հոսքաջրերի արտահոսքից ջրային տնտեսությանը հասցված տնտեսական վնասը գնահատվում է տարեկան ≈138.6 հազար դրամ: Չնայած անտառային ֆոնդից հողատարածք չի վերցվում, սակայն հողային ռեսուրսների վրա տնտեսական վնասը 1 տարվա կտրվածքով 171.4 մլն դրամ է գնահատվել:

Օգոստոսի 24-ին Թեղուտ համայնքի մշակույթի ակումբում տեղի կունենան ընդլայնման նախագծի նախնական գնահատման հայտի փորձաքննության արդյունքում՝ որոշման նախագծի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter