
Հայաստանը դիմել է ՌԴ-ին` Խոսրովի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար
Օգոստոսի 12-ին հայտնել էինք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունն ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում այրվում է բուսածածկ տարածք: Արդեն երկու օր է` հրդեհը չի հաջողվում մարել:
Այսօր ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար:
Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը Հայաստան բերելու ուղղությամբ:
Լուսանկարը` ԱԻՆ-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել