HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Վայոց Ձոր մարզի Արտավան գյուղի հարակից անտառում օգոստոսի 10-ին բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են:

Օգոստոսի 13-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն էին իրականացնում Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը (5 փրկարար):

Հրդեհաշիջմանը մասնակցում են թվով 50 փրկարար, ինչպես նաև «Անտառտնտեսություն» ՊՈԱԿ-ից՝ 7, Բնապահպանության նախարարությունից՝ 4, մարզպետարանից՝ 2 աշխատակիցներ և հարակից գյուղերից 2 քաղաքացի:
Հրդեհաշիջումն իրականացվում է հինգ օջախներով:

Կիրակի` օգոստոսի 13-ին, ժամը 21:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները մթության և վատ տեսանելիության պատճառով դադարեցվել են, կվերսկսեն վաղն առավոտյան: Տեղում հերթապահություն է իրականացնում երկու մարտական հաշվարկ (6 հրշեջ-փրկարար):

Հիշեցնենք, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:
Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:
Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:
Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter