HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2017թ. առաջին կիսամյակում ՊԵԿ-ը 154 քրեական գործ է հարուցել

Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչությունում 2017 թվականի առաջին կիսամյակում ստացվել է 1060 փաստաթուղթ, որից 506-ն ուղարկվել է հարկային կամ այլ մարմիններ: Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ` քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների հատկանիշներով հարուցվել է 154 քրեական գործ: «Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չվճարելու փաստերով հարուցվել են 98, կանխամտածված սնանկության փաստերով՝ 25 քրեական գործեր»,-այսօր հրավիրած ասուլիսում տեղեկացրել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանը: Քրեական գործեր են հարուցվել նաև կեղծ և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կեղծ ալկոհոլային խմիչքների, չդրոշմավորված ապրանքների իրացման դեպքերով:

Ըստ Սամվել Սինանյանի` առաջին կիսամյակում աշխատանքներ են իրականացվել նաև քրեական գործերով գումարների վերականգնման ուղղությամբ. «Ընթացիկ տարվա 6 ամիսների ընթացքում իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության կողմից քրեական գործերով, նյութերով և փաստաթղթերով պետական բյուջե է վերականգնվել 1 միլիարդ 117 միլիոն դրամ»: Հաշվետու ժամանակաշրջանում հարուցվել է նաև 114 վարչական վարույթ՝ շուրջ 179 միլիոն դրամի չափով:
Սամվել Սինանյանի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ 2017-ի առաջին կիսամյակում արձանագրվել է հաշվետվություններ չներկայացրած հարկ վճարողների կարգապահության բարձրացում, ինչն, ըստ նրա, պայմանավորված է ոչ բարեխիղճ հարկ վճարողների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքներով և վարչարարության խստացմամբ, ինչպես նաև ստվերի դեմ պայքարով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter