HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանը դատապարտել է «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտումը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նարինե Ղալեչյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը: «Այդպիսի արարք կատարած ցանկացած անձ ենթակա է պատասխանատվության»,-ասել է նա ԶԼՄ-ների տարածած հաղորդագրության միջոցով:

Լրագրողի հրապարակած տեղեկության համաձայն՝ Սեւան քաղաքում շարժական գազալցակայանների վերաբերյալ նկարահանման ժամանակ լցակայաններից մեկից դուրս եկած երիտասարդն արագ հետապնդել է իրեն: Վերջինս դադարեցրել է նկարահանումը եւ նստել ավտոմեքենան: Այնուհետև, երիտասարդը ոտքերով ու ձեռքերով հարվածել է նկարահանող խմբի ավտոմեքենային:

«Շարժական լցակայաններն էինք նկարում, հանկարծ ներսից մեկը հարձակվեց վրաս, սկսեց վազել, նստեցի մեքենան ու ոտքով հարվածել մեքենային: Հիմա ոստիկանությունում ենք, փորձենք հասկանալ ի՞նչ է կատարվում»,- գրել է Նարինեն իր ֆեյսբուքյան էջում։ 

«Լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ՝ սեփական նախաձեռնությամբ։ Անհապաղ վարույթ նախաձեռնելու հարցով համապատասխան գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանություն»,- հայտնում է Պաշտպանի աշխատակազմ:

Լուսանկարը` Ն. Ղալեչյանի ՖԲ էջից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter