HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բարդ ռելիեֆ և դրան համապատասխան տեխնիկայի բացակայություն»․ Խոսրովի անտառի հրդեհաշիջման աշխատանքների խոչընդոտները

Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարար Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ նախարարության ստորաբաժանումների աշխատակիցները, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհի վայրում գիշերային գործողությունից հետո՝ օգոստոսի 15-ի լուսաբացից, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները:

Հրդեհի դեմ պայքարին, ըստ հաղորդագրության, մասնակցում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներ, ՀՀ ՊՆ Արարատի զորամասի զինծառայողներ, կառավարությանն առընթեր ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցներ, կամավոր դեպի վայր մեկնած բնապահպան ակտիվիստներ և քաղաքացիներ, Արարատի մարզի համայնքների բնակիչներ, ՀՀ-ում միջազգային բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի Խոսրովի տեղամասում հրդեհի դեմ, ըստ նախարարության, պայքարում էին բնապահպանության նախարարության 150 աշխատակիցներ:

«Աշխատանքներին մեծապես խոչընդոտում են բարդ ռելիեֆը և դրան համապատասխան տեխնիկայի բացակայությունը: Օգոստոսի 15-ի առավոտյան աշխատանքներում ներգրավվել է  նաև ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բնապահպանության նախարարությունը  դիմում է հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցելու համար կամավոր դեպքի վայր մեկնող քաղաքացիներին` «Խոսրովի անտառ» պետական արգելոց ժամանել, Ուրցաձորի տեղամասի առաջին պահաբաժնի ուղեկալից, որտեղ բնապահպանության նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կհամակարգեն կամավորների ուժերի բաշխումը հրդեհված տարածքների տարբեր հատվածներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter