HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհաշիջող օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին

Այսօր՝ ժամը 12.00-ի դրությամբ՝ Խոսրովի անտառի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ՌԴ ԱԻ նախարարության տրամադրած «ԻԼ-76» ինքնաթիռն իրականացրել է հրդեհաշիջող 4 թռիչք արգելոցի տարածքում՝ ջրատարների միջոցով լիցքավորվելով Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: Ներկայումս օդանավը պատրաստվում է 5-րդ թռիչքին:

ԱԻՆ-ը հիշեցնում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում:

Խոսրովի պետական արգելոցի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ փրկարար ծառայության 150-ից ավելի փրկարարական ծառայող և 6 միավոր հրշեջ-փրկարարական ավտոմեքենաներ: Հրդեհաշիջմանն ընդգրկվել են՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը, ՀՀ ՊՆ օդուժի 2 ուղղաթիռ և Զինված ուժերի ստորաբաժանումների 132 զինծառայող, ՀՀ ոստիկանության 70 ծառայող, անտառնտեսության 50 աշխատակից, Բնապահպանության պետական տեսչության 8 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր և հարակից բնակավայրերից շուրջ 600 բնակիչ, «Ինտեր Ակվա» ձկնաբուծարանի աշխատակիցներ՝ ջրատարով, «Ապառաժ» ՍՊԸ աշխատակիցներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter