HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզում հրդեհը մարվել է. այրվել է 10 հազար քմ խոտածածկ տարածք

Երեկ` ժամը 23:45-ին Սանահինի կայարանից Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում բռնկված կրակի վայր է մեկնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հրշեջ-գնացքը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 03:00-ին, մարվել՝ 05:35-ին:

Այրվել է մոտ 10 հազար քմ մակերեսով խոտածածկ տարածք:

Ինչպես տեղեկացրել էր ԱԻՆ-ը` ժամը 19:51-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Այգեհատ և Ծաթեր գյուղերի միջնամասի անտառում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Լալվար» անտառտնտեսության սկզբնամասում այրվում է խոտ և մացառուտ: Լանդշաֆտի անանցանելիության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջում իրականացնելն անհնար էր:

Տեղում երկու տեղամասով իրականացվել է հերթապահություն՝ հրդեհի մուտքը բուն անտառ կանխելու և առաջխաղացումը բացառելու նպատակով: Կապ է հաստատվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հետ և պայմանավորվածություն ձեռք բերվել հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար ներգրավել հրշեջ-գնացքը:

լուսանկարը՝ Ֆլորա Վարդանյանի / Facebook

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter