HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Շատ են եղել թե՛ Հայաստան եկողները, թե հանգստի մեկնողները․ ԱՎԾ

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ներգնա և արտագնա զբոսաշրջության 2017-ի առաջին կիսամյակի տվյալները։

Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների և հետազոտությունների արդյունքում ձևավորված փորձագիտական գնահատումների՝ 2017-ի  հունվար-հունիսին աճել է և՛ հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների և՛ զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնածների թիվը։

Զբոսաշրջության նպատակով Հայաստան ավելի շատ մարդ է ժամանել, քան այստեղից հանգստի նպատակով արտերկիր մեկնածներն են։

2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 24.2%-ով աճել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը, իսկ 21.2%-ով ավելացել է զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնածների քանակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter