HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը կնքել է արտահանման ապահովագրության վկայագիրը Քյուբ ընկերության հետ

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) այսօր կնքել է հերթական արտահանման ապահովագրության վկայագիրը Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող Քյուբ ընկերության հետ:

Այս մասին տեղեկացնում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։

Արտահանման ապահովագրության վկայագրերը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն են տալիս խուսափել բջջային հավելվածի վաճառքից սպասվող հասույթի չվճարման ռիսկերից, միևնույն ժամանակ ստանալ ֆինանսավորում՝ առանց գրավի պահանջի, պարզեցված ընթացակարգով և մատչելի տոկոսադրույքներով:

ՀԱԱԳ գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանը նշել է, որ  «Քյուբ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ծառայություններից օգտվող առաջին ընկերությունը, որը ներկայացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, հույս հայտնել, որ  համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և լավ օրինակ կհանդիսանա ՏՏ ոլորտի մյուս կազմակերպությունների համար:

«ՀԱԱԳ-ը հետագայում նախատեսում է ընդլայնել ապահովագրական պրոդուկտները ծառայությունների արտահանմամբ զբաղվող՝ մասնավորապես ՏՏ ոլորտի ընկերությունների համար»,-ավելացրել է նա:

«ՀԱԱԳ-ի հետ շուրջ մեկ տարվա համագործակցությունը «Քյուբ» ընկերությանը հնարավորություն ընձեռեց գործունեության առաջին իսկ ամիսներից առևտրային բանկի միջոցով, առանց գույքի գրավադրման ստանալ պարբերաբար ֆակտորինգային ֆինանսավորումներ: Արդյունքում ընկերությունն օրեցօր ավելացնում է բջջային հավելվածի մշակման հնարավորություններն ու արտահանման ծավալները՝ արդյունավետ կառավարելով շրջանառու կապիտալը»,- նշել է «Քյուբ» ընկերության համահիմնադիր Գարիկ Ավետիսյանը՝  շնորհակալություն հայտնելով գործակալությանը սերտ համագործակցության համար:

«Քյուբ» ընկերությունը զբաղվում է բջջային հավելվածների մշակմամբ, որոնցից առավել հանրաճանաչը՝ Pixomatic անվանումը կրող մոբայլ ֆոտոխմբագրիչն է: Պատկերների մշակման սեփական համակարգի միջոցով հավելվածը հնարավորություն է տալիս հեշտորեն խմբագրել նկարները` դրանց հաղորդելով կրեատիվ տեսք: Հավելվածն այսօր ունի 500 հազար ներբեռնում AppStore-ում և 450 հազար ներբեռնում Google Play-ում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter