HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վաչե Տերտերյանն ընդունել է ԻԻՀ Մարքազի նահանգի պատվիրակությանը

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության  Մարքազի նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետարանի շինարարական հարցերով փոխկառավարիչ Ազիզ Ֆայլիի գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում են Դելիջան գավառի , Մարքազի նահանգի   ներկայացուցիչներ, մեկ տասնյակից ավելի գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում  քարի,պոլիէսթերի, մանրաթելերի, գորգերի, չիփսերի,  ջրամեկուսացման, ջերմոցային տնտեսության ոլորտներում, ինչպես նաև  «Ալոե Վերա» ըմպելիքների և «Փարս Ալյումինիում» գործարանների տնօրենները:

Վաչե Տերտերյանը  կարևորել է նման  ներկայացուցչական  պատվիարկության այցը Հայաստան: «Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական  հարաբերությունների մակարդակում մենք կարևորում ենք նաև տնտեսական համագործակցության  ակտիվացումը և  նոր  որակի  շփումներին անցումը: Հիմա մենք կանգնած ենք նոր իրողության առաջ՝ դա հայ-իրանական ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծն է, որը, մի կողմից,  Հայաստանին  հնարավորություն  կտա մուտք գործել իրանական  շուկա, մյուս կողմից Իրանի տնտեսվարողների համար   ԵԱՏՄ և եվրպական շուկաներ մուտք գործելու հնարավորություն  կստեղծի»,-ասել է փոխնախարարը:  

Վ. Տերտերյանը դրական է գնահատել Իրանի և Հայաստանի միջև միջմարզային և միջքաղաքային համագործակցության մակարդակը, նշելով, որ Սյունիքի, Արմավիրի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի մարզերի և ԻԻՀ Գիլանի,  Ատրպատականի,  Կենտրոնական, Խոյ նահանգների միջև ակտիվ համագործակցություն  և փոխշփումներ են   ծավալվում: Փոխնախարարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կարվի ապակենտրոնացված այս համագործակցության ակտիվացման և ընդլայնման ուղղությամբ:

Վաչե Տերտերյանը հյուրերին  ներկայացրել է Հայաստանի և Իրանի միջև համագործակցության ներուժը և ներդրումային հնարավորությունները: «Հայաստանում ներկայումս ներդրումներ կատարելու համար բավականին բարենպաստ միջավայր է ստեղծված, իսկ կառավարությունն իր հերթին պատրաստ է աջակցել ցանկացած իրատեսական ծրագրի», -ընդգծել է Վ. Տերտերյանը՝  մատնացույց անելով մարզերում  զբոսաշրջության, արդյունաբերության, առողջապահության ոլորտներում համագործակցության հնարավորությունները:  

Պատվիարկության ղեկավար Ազիզ Ֆայլին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա ներկայացրել է ԻԻՀ նահանգների հնարավորությունները՝ որպես տնտեսական շուկաներ:  

ԻԻՀ պաշտոնյան կարևորել է   Հայաստանի հետ տնտեսական  համագործակցության ակտիվացումը՝ նշելով, որ հայ-իրանական համագործակցության խթանմանը  նպաստել են  նաև վերջին քայլերը՝   ուղղված վիզային ռեժիմի չեղարկմանը,   ազատ տնտեսական գոտու ստեղծմանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter