HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնցքամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը

Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու են բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ): Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

2017 թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը` դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք են բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:

2017 թ. աշխարհի առաջնությունը անցկացվելու է օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter