Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին հայ մարզիկները կներկայանան 7 մարզաձևում



Հայ մարզիկները Չինական Ժողովրդական Հանրապետության (Թայվան) Թայփեյ քաղաքում 2017 թվականի օգոստոսի 19-ից 30-ը անցկացվելիք 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերին կներկայանան 7 մարզաձևում` ծանրամարտ, թաեքվոնդո, ջրացատկ, ուշու, ձյուդո, սուսերամարտ և մարմնամարզություն: Այս մասին տեղեկացնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում համաշխարհային ուսանողական խաղերում կմրցեն հետևյալ մարզիկները.

Ծանրամարտ

Անդրանիկ Կարապետյան (85 կգ)

Սիմոն Մարտիրոսյան (105 կգ)

Գոռ Մինասյան (+105 կգ)

Թաեքվոնդո

Արսեն Գրիգորյան (87 կգ)

Սերգեյ Վարդազարյան (68 կգ)

Ջրացատկ

Վլադիմիր Հարությունյան

Ազատ Հարությունյան

Ուշու

Կարապետ Թևոսյան (սանդա ուշու, 70 կգ)

Հայկ Գասպարյան (սանդա ուշու, 60 կգ)

Ձյուդո

Շահեն Աբաղյան (60 կգ)

Անդրանիկ Չափարյան (81 կգ)

Սուսերամարտ

Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր)

Մարմնամարզություն

Արթուր Թովմասյան

Արմեն Պետրոսյան

Արթուր Դավթյան


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ