Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են դեղերն ազատել ԱԱՀ-ից, որ մատչելի լինի բնակչությանը



«Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը,  Գևորգ Գորգիսյանը, Մանե Թանդիլյանը և Արտակ Զեյնալյանը  օրենքի նախագիծ են ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում են «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու միջոցով դեղերի իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից:

Պատգամավորների կարծիքով` դեղերի բարձր գները հանգեցնում են մի իրավիճակի, երբ Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ ստիպված են անհրաժեշտ դեղեր ձեռք բերելու համար դիմել արտերկրում ապրող կամ արտերկիր մեկնող բարեկամներին: Ընդհուպ դեղերի գնումներ իրականացնելու համար մեկնել հարևան Վրաստան:

«Փորձագետների, պետական պաշտոնյաների մեկնաբանությունների համաձայն` Հայաստանում դեղերի բարձր գների առանցքային պատճառներից մեկն այն է, որ մեր երկրում դեղերի իրացման վրա կիրառվում է ավելացված արժեքի հարկ: Ստեղծված իրավիճակը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ քաղաքացիների առողջության պահպանման համար, որովհետև դեղերը Հայաստանում գնալով դառնում են ավելի և ավելի անմատչելի»,-պատճառաբանում են նախագծի հեղինակ պատգամավորները:

Նրանց կարծիքով` դեղերի իրացումը ԱԱՀ-ով հարկումից ազատելը կհանգեցնի դեղերի որոշակի էժանացման, դեղերը համապատասխանաբար կդառնան ավելի մատչելի, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի բնակչության առողջապահական վիճակի վրա: 

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Աննա17:05 - 18 օգոստոսի, 2017
Սա միակ պատճառը չէ դեղերի բարձր գնի, կան նաև բազմաթիվ դեղեր, որոնք հատուկ չեն գրանցվում՝ դրանց անալոգային էժանագին դեղերը գրանցած ունենալու հիմար պատճառաբանությամբ, որի արդյունքում աշխատում է լըֆիկի ստվերային շուկան ու փառթամորեն զարգանում։ Շատ պրիմիտիվ դեղեր, օրինակ՝ վահանաձև գեղձի խնդիրների համար Պրոպիցիլ պրեպարատը, չեն գրանցում, լըֆիկի ստվերային շուկան բերում ա հայաստան ու ստվերային վաճառքում դնում քառապատիկ բարձր գին։ Ամեն դեպքում, ԱԱՀ֊ն հիմարագույն հարկա, էլի ժողովրդին թալանելու միջոց, տասանորդի նման մի բան․․․
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ