HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ․ միջազգային կառույցներին են ուղարկվել ադրբեջանական կողմից սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների վերաբերյալ զեկույցները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ ամփոփել է այս տարվա հունվար ամսից մինչ օրս Հայաստանի Տավուշի մարզի Չինարի, Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Կոթի և Բարեկամավան սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերաբերյալ իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում ձեռք բերած բոլոր տեղեկությունները:

Մասնավորապես, ամփոփվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գնդակոծությունների և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և նրանց վնասելու փաստերը՝ բացահայտելով արձանագրված խախտումների բնույթն ու օրինաչափությունները:

Ամփոփման արդյունքներն ուղարկվել են միջազգային կառույցներին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Ներկայում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում միջազգային հանդիպումների ու քննարկումների կազմակերպման և այդ հատուկ զեկույցներում տեղ գտած բոլոր փաստերը քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter