HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոսրովի արգելոցում կատարվում է օդային հետախուզություն՝ որոշելու հետագա քայլերը (լրացված)

Օգոստոսի 18-ին, ժամը 09:00-ի դրությամբ ՊՆ օդուժի ուղղաթիռով Խոսրովի անտառի պետական արգելոցի տարածքում իրականացվում է օդային հետախուզություն՝ պարզելու համար հրդեհի օջախների հնարավոր առկայությունն ու վիճակը:

Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հետախուզության արդյունքների հիման վրա որոշում կկայացվի հետագա գործողությունների վերաբերյալ:

11:00  ՊՆ ուղղաթիռի միջոցով Խոսրովի անտառի պետական արգելոցում իրականացված հետախուզության արդյունքում պարզվեց, որ անտառի անմատչելի (ցամաքային ճանապարհով) տարածքներում առկա են ծխացող օջախներ:

Ուղղաթիռը հրդեհի օջախների տեղանք է  հասցրել ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական խմբերը՝ տեղում հետմարման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ԱԻն Հիդրոմետ ծառայության տվյալներով՝ օրվա ընթացքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում. առանձին օջախների կրկնակի բռնկումից խուսափելու համար ՌԴ ԱԻՆ հատուկ նշանակության «ԻԼ-76» ինքնաթիռը կշարունակի հետմարման թռիչքները՝ անվտանգության խոնավ գոտիներ ապահովելով ծխացող օջախների շուրջ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter