HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Շիրխանյանի և մյուսների գործից անջատված մասով անցնող մեղադրյալները դատարան չէին ներկայացել. դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «զինված խմբի» գործով նիստն այսօր հետաձգվեց:

Պատճառը այս գործից անջատված մասով անցնող  մեղադրյալների դատարան չներկայանալն էր:

Նախորդ դատական նիստին դատարանը ապացույցների հետազոտման հաջորդականություն էր սահմանել, համաձայն որի՝ նախ պետք է հարցաքննվեն այս գործից անջատված մասով անցնող մեղադրյալները, ապա կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերը, կհարցաքննվեն  գործով անցնող մյուս վկաները, որից հետո ցուցմունք տալու  հնարավորություն կտրվի ամբաստանյալներին:

Այսինքն՝ ապացույցների հետազոտման սահմանված հաջորդականության համաձայն, այսօր դատարանում պետք է ցուցմունք տային գործից անջատված մասով անցնող անձինք՝ Սրբուհի Այվազյանը, Հայկ և Հրանտ Վարդանյանները, որոնք, ըստ քրեական գործի նյութերի, «զինված խմբի»  ղեկավար Արթուր Վարդանյանի հորեղբոր որդիներն են և  «Ռադիո Մարիամի» Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանը, որն աշխատել է զինված խմբին ֆինանսավորելու մեջ մեղադրվող Անտոն Դիկրան Թոթոնջյանի հետ:

Այս չորս անձինք գործի քննության  սկզբում կալանավորվել են, ապա նրանց նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Թեև այս չորս անձանց բացակայությանը՝ այլ վկաներ ներկայացել էին դատարան, սակայն  դատարանը նպատակահարմար չգտավ ապացույցների հետազոտման հաջորդականության մեջ փոփոխություն մտցնել, և հետաձգեց դատական նիստը:

Հաջորդ նիստը օգոստոսի 25-ին է:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter