HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհատ ձեռներեց․ «ՊԵԿ-ի վեզիրների աշխատանքային գործունեության հիասթափեցնող նոր մեխանիզմը»

Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին և ՊԵԿ նախագահի Վարդան Հարությունյանին

Հարգելի վարչապետ Կարեն Կարապետյան, հարգելի Վարդան Հարությունյան, վստահություն ունենալով ձեր պատրաստակամության հանդեպ, համոզված եմ, որ ընթացք կտաք այս վիճահարույց խնդրին : Բնակվում եմ ՀՀ Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում: Ընտանիքս բաղկացած է հինգ շնչից: Ծառայել եմ սահմանամերձ N զորամասում: 2002 թվականին հիմնել եմ «Արմեն Սահակյան» ԱՁ-ը: ՌԴ-ում աշխատելու ընթացքում վաստակածս ողջ գումարը ծառայեցրել եմ հայրենիքում հանրային սննդի ոլորտի բիզնեսի զարգացմանը այնքանով,որքանով կարողացել եմ: Բարեխղճորեն կատարել ու կատարում եմ օրենքի պահանջները:

Համարվում եմ արտոնագրային վճարով գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտ և պատշաճ կերպով իրացրել եմ ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրավասություններն ու պարտավորությունները: Հուլիս ամսվա հայտարարությունը (ելակետային տվյալների կտրվածքով) ներկայացրել եմ հունիսի 20 –ին` ՊԵԿ` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ( հասցե` Քաղաքապետարանի շենք, 2-րդ հարկ, Շահումյան 2 )` նույն օրը վճարելով նաև սահմանված գումարը:
Հայտարարությունը թղթային տարբերակով հանձնել եմ աշխատակցուհի տիկին Նարինեին, ում բարեհամբյուր վերաբերմունքի համար մշտապես շնորհակալություն եմ հայտնել:

Հուլիսի 14-ին, նույն շենքում հանձնել եմ բնապահպանության եռամսյակային հաշվետվությունը և այցելել եմ ՊԵԿ ներկայացուցչություն, որպեսզի վերցնեմ իմ օրինակը,սակայն տիկին Նարինեին փոխարինող նոր աշխատակցուհին տեղեկացրեց, որ Նարինեն ազատվել է աշխատանքից, ապա երկար փնտրելուց հետո տեղեկացրեց, որ իմ հայտարարության օրինակը չկա և Նարինեն իրավասու չի եղել նաև գրանցելու այն: Տեղյակ չլինելով որոշ փաստերի, մասնավորապես, թե ինչ պատասխանատվություն է իրենից ներկայացնում կրկին հայտարարություն տալը՝ հուլիսի 14-ով նորը հանձնեցի (շեշտեմ, որ աշխատակցուհին տեղեկացրեց այս մասին ու չգիտեմ, թե ով պահանջեց տալ նոր հայտարարություն, այն էլ` նույն օրով):

Այն բանից հետո , երբ ինձ ասացին , որ ենթակա եմ միայն վարչապետին` գնացի Գավառի ՏՀՏ : Հենց տեղում կազմվեց վարչական արձանագրություն, որտեղ ներկայացրեցի իմ առարկությունները,սակայն վերջիններս այդպես էլ չքննարկվեցին, փոխարենը ստուգում իրականացվեցին` ելակետային տվյալների համապատասխանությունը ճշգրտելու համար: Ոչինչ չհայտնաբերելուց հետո կրկին ուժի մեջ է դրվել հայտարարություն չտալու հանգամանքը:Երբ օրենքով սահմանված ակտի նախագծին կրկին ներկայացրեցի իմ առարկությունները` ստուգում իրականացնող տեսուչներն ասացին , որ ես իրավունք չունեմ առարկության փաստը նշել նախագծում,քանի որ չեմ ստորագրել ակտի նախագիծը և ինձ ուղարկվել է փոստային ծանուցման միջոցով՝շեշտելով իմ հրաժարվելու փաստը: Օրենքով սահմանված կարգով (փոստային ծանուցման ձևաչափով) ուղարկել եմ առարկություններս ու առաջարկություններս,որոնք,սակայն, չեն ընդգրկվել ակտում՝ առանց որևէ պատճառաբանություն առաջ քաշելու:

Հարգելիներս, ինչպե՞ս կարող էի պարզել, որ տիկին Նարինեն ազատված է աշխատանքից , որ իմ հայտարարությունը տեղ չի հասնելու, որ ստուգող մարմինը առ է համարելու բոլոր առարկություններս՝ միայն թե տուգանի. չէ՞որ ձեր քաղաքականությունն այլ բան է ասում՝ հարգել փոքր և միջին բիզնես միջավայրը: Ես ստելու ոչինչ չունեմ. ևս մեկ անգամ փաստում եմ, որ տեղյակ չեմ եղել կադրային փոփոխություններին և այն մասին, որ մինչև հուլիսի 4-ը ոչ ոք իրավասու չի եղել ընդունելություն ապահովելու տնտեսվարողներին: Կամ ինչպե՞ս պետք է իմանայի, երբ ոչ մի կերպ չէի տեղեկացվել ու ծանուցվել այդ մասին: 
Չեմ կարող ասել,թե ինչու՞ այդպես վարվեցին, սակայն համոզված եմ, որ ինձ հետ և հունիսի 15-ից հետո հայտարարություններ հանձնողների նկատմամբ էլ նույնը կիրառած կլինեն (և ոչ միայն Մարտունիում գրանցվածների առումով): Հավելեմ, որ նման իրավիճակ ստեղծվել է Վարդենիսի տարածաշրջանում գրանցված ու գործող տնտեսավարողների հետ:Վերջիններս կա ՛ մ չեն ցանկացել, կամ համարձակություն չեն ունեցել առճակատվելու երբեմն «բոբո» հիշեցնող հարկայինների հետ (ներողություն եմ խնդրում գռեհիկ արտահայտություններ օգտագործելու համար): Այս ամենից ելնելով խնդրում եմ` հաշվի առնել այս բաց նամակը և օգտագործել որպես այդ առարկությունները ներկայացնելու միջոց: Հուսով եմ` կատարվածը կարժանանա ձեր ուշադրությանը և կկայացնեք արդարացի որոշում: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ այլ պարզաբանումներ ու ապացույցներ ներկայացնել նշված փաստաթղթերի հետ միասին: Ես սիրում եմ իմ հողն ու ջուրը և չէի ցանկանա, որպեսզի որոշ մարդկանց կոպիտ ու անբարեխիղճ պահվածքի ու վերաբերմունքի պատճառով կրկին լքեմ իմ հայրենիքը` քրտինքս թափելով օտար հողի վրա: 

Կից ներկայացնում եմ 08.08.2017 թ. առարկության պատճենը` 2 Թերթ.
08.08.2017 թ. Գ. Լիճք ՀՀ կառավարության առընթեր ՊԵԿ ՓՀՎ հարկային տեսչություն,վարչության ստուգումների թիվ 10 բաժնի պետ պարոն Ա. Մարգարյանին`
Առարկություն

Հարգելի պարոն Մարգարյան, Ձեր կողմից 03.08.2017 թ. ներկայացված N14 գրությանը ի պատասխան ՝տեղեկացնում եմ, որ ստուգման հանձնարարագրով ստուգում իրականացնող տեսուչների կողմից ինձ պատշաճորեն ներկայացվել է N 2135744 Ակտի նախագիծը :

• Իրացնելով ՝Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի գ կետի, այն է ՝ ներկայացնել բացատրություններ,տալ պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները:
• Հոդված 6. 1-ին մասով ամրագրված իրավական դրույթներն ու պահանջները, հատկապես 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Ակտի նախագիծը ստուգում իրականացնող անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով: Տեղեկացրեցի այն մասին, որ ներկայացնելու եմ առարկություն և պահանջելու եմ համապատասխան բացատրություն , որն արդեն իսկ ուղարկել եմ արձանագրությանը որպես առարկություն,սակայն տեսուչները պատճառաբանեցին, որ իրավունք չունեմ առարկելու , ըստ այդմ էլ որոշեցին ակտի նախագծի փաստերը կցել փոստային միջոցների հաշվին:

Հարգելի պարոն Մարգարյան, այժմ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում իմ բացատրությունը` թույլ տրված իրավախախտման վերաբերյալ: Հունիսի 20-ին վճարել եմ սահմանված արտոնագրային վճարը քաղաք Մարտունիում, Մյասնիկյան 2 հասցեում (Մարտունու քաղաքապետարանի երկրորդ հարկ)գտնվող գրասենյակում, հանձնել եմ օրենքով սահմանված արտոնագրային վճարները` վճարողի մասին հայտարարությունը` 2 օրինակից: Հուլիսի 14-ին կրկին այցելել եմ ք. Մարտունի, Մյասնիկյան 2 հասցեում (Մարտունու քաղաքապետարանի երկրորդ հարկ)գտնվող գրասենյակ՝վերցնելու կրկնօրինակը, սակայն նոր աշխատակցուհին տեղեկացրեց, որ նախկին աշխատակցուհին ազատված է ու մինչև հուլիսի 4-ը գրասենյակը աշխատակից չի ունեցել և իմ ներկայացրած հայտարարությունը վերջինս իրավասու չի եղել թղթային տարբերակով հանձնել ՊԵԿ :
Նշվածից պարզ երևում է , որ վարչական անգործություն դրսևորվել է ոչ իմ կողմից և ոչ իմ մեղքով , իսկ աշխատակցուհու աշխատանքային հարաբերությունների իրավազորության աստիճանի մասին ոչ մի կերպ չի ծանուցվել տնտեսավարող սուբյեկտներին: Իմ կողմից նույն օրը՝ հուլիսի 14-ին, ներկայացվել է հայտարարությունը ևս մեկ անգամ:Հավելեմ նաև , որ միշտ եղել եմ օրինապահ և հայտարարությունները տրվել են օրենքով սահմանված ձևաչափով ու ժամկետներում:

Որպես պարզաբանում` խնդրում եմ տեղեկացնել, թե ստուգման ո՞ր ձևն է ընտրվել «Արմեն Սահակյան»  ԱՁ-ում,քանի որ հանձնարարագրում նշված չէ ստուգման տեսակը: Կխնդրեի նաև ստուգում իրականացրած տեսուչներին բացատրել, որ ստուգման ընթացքում այսուհետ առաջնորդվեն բացառապես օրենքով ամրագրված, իրենց իրավասությունների և պարտականությունների սահմաններում, և չսպառնան այլ պատասխանատվության միջոցների կիրառման ու հանձնարարագրից դուրս ստուգման պահանջներով ու եթե-ներով: Նման էթիկայի դրսևորումը ինձ հիմք է տալիս նաև այս ո՛ չ օրինաչափ գործունեությանը տալ հանրային հնչեղություն և ակտը ու վարչական վարույթը բողոքարկել վերադասության կարգով:

Հարգանքներով` Արմեն Սահակյան

լրացում 22․08․2017-ին․ բաց նամակի վերաբերյալ ՊԵԿ-ը պարզաբանում է տվել 

Մեկնաբանություններ (2)

Փայլակ Թադևոսյան
Խնդրում եմ Արմեն Սահակյանին փոխանցել «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության հեռախոսահամարը 091 663139 կամ իմ հեռախոսահամարը 091 224461, Արմեն Սահակյանի խնդիրը կարգավորելու համար:
Համլետ Հակոբյան
http://www.yerkir.am/news/view/135185.html

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter