Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ընդհանուր խորհուրդներ ֆեյսբուքյան օգտատերերի համար (մաս 3)



սկիզբը

Ա․ Ֆեյսբուքում նկարների ալբոմները նույնպես շատ կարևոր տեղեկություններ պարունակող բաղադրիչներ են։ Կարող եք կարգավորել այլ օգտատերերին դրանց երևալը։ Գաղտնիության կազմակերպումը կարող է լինել յուրաքանչյուր ալբոմի համար առանձին։ Պարզապես ալբոմի համապատասխան տողում հարկավոր է ընտրել գաղտնիության տեսակը։

Բ․ Գովազդային կամ տեղեկատու շատ ընկերություններ կարող են հասանելիություն ունենալ Ձեր պրոֆիլի որոշակի տարրերի որոնողական համակարգերի միջոցով։ Դրա հետևանքով Ձեր պրոֆիլում Դուք կտեսնեք հենց այն ապրանքների ու ծառայությունների մասին գովազդներ, որոնք փնտրել եք որոնողական այս կամ այն համակարգերով, այդ թվում նաև ֆեյսբուքի միջոցով փնտրվածների մասին։

Սա մի կողմից լավ է թիրախային և նպատակային գովազդի առումով, մյուս կողմից կարող է տեղեկությունների անցանկալի երթևեկի աղբյուր լինել։ Այդ հատկությունն անջատելու համար պարզապես պետք է պրոֆիլում գնալ կարգավորումների բաժին՝ “Account Settings”, ապա ընտրել "Apps."։ Դրանից հետո “Instant personalization” բաժնում պետք է հանել նշումը "Enable instant personalization on partner websites" տողից։

Որոշ դեպքերում այդ կարգավորումը Ads բաժնում է լինում։ Հարկավոր է մտնել Ad Settings, ապա Show online interest-based ads ենթաբաժնում պարզապես ընտրել Off տարբերակը։ Your ad preferences բաժնում կան նաև հավելյալ կարգավորումներ՝ Ձեր հետաքրքրությունների շրջանակի, ինչպես նաև տարբեր կայքերի միջոցով Ձեր նախընտրանքների ցուցադրության մասին։

Գ․ Մուտքի մասին ծանուցումները նույնպես շատ կարևոր են։ Եթե որևէ մեկը փորձի Ձեր տվյալներով մուտք գործել չճանաչված սարքի միջոցով (նոր հեռախոս, համակարգիչ, նոր բրաուզեր կամ կլիենտային ծրագիր), այդ մասին Դուք ծանուցում կստանաք նախապես ընտրված միջոցով՝ էլ.փոստային կամ հեռախոսային։ Այս հատկությունն ակտիվացնելու համար պետք է մուտք գործել “Account Settings”> “Security.”> “Login Notifications.” և կատարել նշումները։

Կարող եք նաև չվստահել տվյալ սարքին, եթե Դուք չեք եղել մուտքի փորձ անողը։

Դ․ Ի վերջո, եթե Ձեր հաշիվն ինչ-ինչ պատճառներով Ձեզ անհասանելի է դարձել, որևէ մեկը մուտք է գործել Ձեր փոխարեն, կամ որևէ կասկած ունեք, Ձեր էլ.փոստի հասցեն և հեռախոսի համարը հանեք ֆեյսբուքյան պրոֆիլից և նորերը կցեք կամ գաղտնաբառերը փոխեք։

https://www.facebook.com/help/hacked հասցեում կարող եք գտնել լրացուցիչ խորհուրդներ նմանատիպ դեպքերի համար։ Իսկ https://www.facebook.com/help/413023562082171 հասցեում այս և լրացուցիչ պաշտպանական միջոցների մասին տեղեկություններ կան։

Հաջողություն եմ մաղթում ֆեյսբուքում, միշտ ուշադի՛ր եղեք։

Լուսանկարը՝ SWNS


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Այս թեմայով

... կարդացեք ավելին «Հետքի բարեկամներ» թեմայով
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ