HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթում հաշվարկել է շուրջ 36 մլն դրամի` շրջակա միջավայրին հասցված վնաս

Բնապահպանության նախարարության կողմից մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկվել է 36.24 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 14.08.-18.08.2017թթ ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.56 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 28 որոշում և հաշվարկվել 36.24 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 7 որոշում 410.0 հազ. դրամի և հաշվարկվել  է 35.63 մլն դրամի շրջակա միջավայրին պատճառած վնաս, որից՝   

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված վերահսկողության արդյունքում  հայտնաբերված ապօրինի հատված 916 ծառի համար  հաշվարկվել է 35018.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Տաշիրի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրությունների հիման վրա /ապօրինի հատվել է 6 ծառ/ կայացվել է 100.0 հազ. դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 277.5 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնից ստացված  արձանագրությունների հիման վրա /2 իրավախախտ ապօրինի հավաքել են ՀՀ Բույսերի կարմիր գրքում գրանցված 27 ջրաշուշան/ կայացրել է 160.0 հազ. դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում:

Լոռու տարածքային բաժինը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մ/ճ–ի կողմից կազմված անտառխախտման արձանագրության հիման վրա /ապօրինի հատվել է 2 ծառ/ կայացրել է 50 հազար դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 129 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման /հատվել է 1 ծառ/ 1 դեպքի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի մեկ որոշում և հաշվարկվել է 149.88 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների ստուգայցերի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ծառահատման 1 դեպք: Իրավախախտը ենթարկվել է 50.0 հազ. դրամի չափով վարչական տուգանքի և հաշվարկվել է 60.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնության հատուկ  պահպանվող տարածքների  պահպանման ռեժիմի խախտման համար 

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 150.0 հազ. դրամի և հաշվարկվել է 15.0 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս,որն է`

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կազմած արձանագրության հիման վրա մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկել է 15.0 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Փայտանյութի  ապօրինի տեղափոխում

Կազմվել է վարչական տուգանքի 20 որոշում` 2000.0հազ.դրամի և հաշվարկվել է 592.6 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,որից`

Լոռու տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնից ստացված արձանագրության հիման վրա մեկ իրավախախտի նկատմամբ հաշվարկել է 3.6 հազ. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված  վառելափայտի ապօրինի տեղափոխման դեպքի համար կայացվել է 100 հազար դրամի 1 որոշում և հաշվարկվել է 36 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի արդյունքում հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար կայացվել է 100 հազար դրամի 1 որոշում և հաշվարկվել է 90 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:  

Տավուշի տարածքային բաժինը ՀՀ ոստիկանության բաժիններից ստացված արձանագրությունների հիման վրա 18 իրավախախտի նկատմամբ կայացրել է 1 800 000 դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկել է 463 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կիրառված նախկին պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.1 մլն. դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter