HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական ակտիվությունը հունվար-հուլիսին 6,2%-ով աճել է

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 6,2%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) շտապ հավաքագրված տվյալներից, որոնք հրապարակվել են այսօր։

Ըստ ԱՎԾ տվյալների

ՏԱՑ-ի աճն ապահովում են արդյունաբերությունը, ծառայություններն ու ներքին առևտուրը, իսկ շինարարությունն և գյուղատնտեսությունը դեռևս անկման փուլում են։

Մասնավորապես, այս տարվա առաջին յոթ ամիսներին հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 899.6 մլրդ դրամ՝ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 12,7%-ով։

Երկրում առևտրաշրջանառությունը նշված ամիսներին կազմել է շուրջ 1.347 տրլն դրամ՝ աճելով 12,2%-ով։

Իսկ ծառայությունների ծավալը հունվար-հուլիսին կազմել է 774.5 մլրդ դրամ՝ աճելով 11,8%-ով։

Շինարարության ոլորտում անկումը 8,7% է, իսկ ծավալները՝ շուրջ 144 մլրդ դրամ։

Գյուղատնտեսական համախառն արտադրանքն էլ կազմել է շուրջ 335 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 2,1%-ով նվազել է։

Ըստ ԱՎԾ տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter