HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեկնարկել են ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը

Օգոստոսի 19-30-ը Թայվանի մայրաքաղաք Թայբեյում ընթանում են ուսանողական համաշխարհային մարզական 29-րդ խաղերը: Այս մասին հայտնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը:

Մասնակից երկրների ու մարզիկների քանակով և մրցաշարի մակարդակով Ունիվերսիադան օլիմպիական խաղերից հետո ամենախոշոր մարզական միջոցառումն է: Այս տարի համաշխարհային ամառային Ունիվերսիադային մասնակցում է 131 երկրի 7639 մարզիկ, ովքեր 21 մարզաձևերում կվիճարկեն 275 մեդալ:

Հայաստանի ուսանող 16 մարզիկները հանդես կգան 7 մարզաձևերում' ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու: Օգոստոսի 19-ին՝ խաղերի հանդիսավոր բացման օրը, մեդալների համար մղվող պայքարին առաջինը մասնակցել է մարմնամարզիկների հավաքականը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի կազմում են 2012թ և 2016թ. օլիմպիական խաղերի մասնակից, հենացատկի 2016թ. Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մրցանակակիր Արթուր Դավթյանը և 2015թ. ամառային համաշխարհային ուսանողական մարզական 28-րդ խաղերի չեմպիոն Արթուր Թովմասյանը: Ընդհանուր առմամբ' Թայբեյ է մեկնել ՀՀ 29 ներկայացուցիչ, այդ թվում' 3 ղեկավար, 3 մրցավար, 7 մարզիչ, 16 մարզիկ:

լուսանկարը` fisu.net

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter