HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Զիմելկայի գլխավորած պատվիրակությանը: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գերմանական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր:

Վարչապետը բարձր է գնահատել KfW բանկի հետ համագործակցությունը և կարևորել վերջինիս աջակցությամբ Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում իրականացվող ծրագրերն ու դրանց շարունակականության ապահովումը: 

Իլաֆ Զիմելկան, իր հերթին, ընդգծել է ՀՀ կառավարության հետ մինչ այժմ ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը և պատրատակամություն հայտնել քննարկել ներկայացված հարցերն ու առաջարկները՝ հետագա քայլերը նախանշելու նպատակով:

Անդրադառնալով ՀՀ կառավարության գործունեությանը՝ KfW բանկի տարածաշրջանային տնօրենն ընդգծել է մեր երկրի ՀՆԱ-ի աճի բարձր տեմպերն ու արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված արդյունավետ քայլերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter