HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Միջին աշխատավարձը հունվար-հուլիսին՝ շուրջ 190 հազ. դրամ. ԱՎԾ

Այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190 397 դրամ։ Ինչպես նշված է  Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման մեջ (ՀՀ ԱՎԾ), 2016 թվականի հունվար-հուլիսի համեմատ միջին աշխատավարձն աճել է  2.7%-ով։

Մասնավորապես, պետական հատվածի միջին ամսական աշխատավարձը 2017թ. հունվար-հուլիս կտրվածքով կազմել է 160 499 դրամ, որը նույնն  է, ինչ նախորդ տարվա նույն ժամակահատվածում էր։

Իսկ մասնավոր հատվածի աշխատավարձը, ըստ պաշտոնական վիճակագրության, բարձրացել է։ Հունվար-հուլիսին այս հատվածի ամսական աշխատավարձը միջինում կազմել է  227  076  դրամ՝ աճելով  3.7%-ով։

Միջին ամսական անվանական աշխատավարձը հաշվարկվում է աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ միջոցների ընդհանուր գումարի (ինչպես դրամական, այնպես էլ բնաիրային տեսքով) հարաբերությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակին: 

2016 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 188 851 դրամ՝ 2015-ի համեմատ աճելով 2.3%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter