HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ հաղորդման` ՔԿՀ-ի աշխատակիցները խոշտանգել են դատապարտյալին` պահանջելով սուտ տեղեկություններ հայտնել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դատապարտյալին խոշտանգելու փաստով:

Այսպես, ԱՆ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Ս. Մ.-ն հաղորդում է տվել, որ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում 2017 թվականի մայիսի 26-ին նույն հիմնարկի երկու պաշտոնատար անձինք խոշտանգել են իրեն` ապտակել, բռունցքներով հարվածներ հասցրել գլխին և մարմնի այլ մասերին: Այդ կերպ ՔԿՀ-ի աշխատակիցներն իրենից պահանջել են խոստովանել չբացահայտված որևէ հանցագործություն կամ հայտնել որևէ անձի կողմից հանցագործության կատարման մասին` խոստանալով այդ դեպքում Արթիկ ՔԿՀ-ից իրեն տեղափոխել Նուբարաշեն ՔԿՀ:

Ս. Մ.-ն Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից գործադրված բռնությունների հետևանքով ինքը խոստովանել է իր կողմից չկատարված գողությունը, ինչպես նաև կեղծ տեղեկություններ է հաղորդել այլ անձի կողմից հանցագործություն կատարելու մասին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները խոստումը չեն կատարել և իրեն  Նուբարաշեն ՔԿՀ չեն տեղափոխել:

Այսպիսով, ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի` պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter