HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊԵԿ. Հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման 71 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչության կողմից 2017-ի հունիս-օգոստոս ամիսներին հայտնաբերվել  է մաքսային կանոնների խախտման 71 դեպք, որից 10-ը` ԵԱՏՄ երկրներից տեղափոխվող բեռների վերաբերյալ:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ բացահայտված դեպքերից 29-ը եղել է թմրանյութերի և հոգեմետ նյութերի մասով:

Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ՆՀՎ կողմից բացահայտվել  է մաքսային կանոնների խախտման 159 դեպք, որից 23-ը` ԵԱՏՄ բեռների, իսկ 63-ը` թմրանյութերի և հոգեմետ նյութերի վերաբերյալ:

Կանխվել են նաև օրինախախտ ճանապարհով տարատեսակ ապրանքների, այդ թվում ոսկյա և արծաթյա զարդերի, կոսմետիկ միջոցների, տեխնիկայի, տարբեր մոդելի բջջային հեռախոսների, շինանյութի, բժշկական սարքավորումների, գյուղմթերքի, պարենային, տնտեսական և այլ ապրանքների ապօրինի տեղափոխման փորձեր:

Արձանագրվել են նաև չհայտարարագրված կամ ապրանքների թերհայատարարագրման, մաքսային ապահովման միջոցի վնասման և  մաքսային կանոնների խախտման այլ փորձեր: Քաղաքացիները համապատասխան ձևակերպումներից խուսափելու նպատակով, ապրանքը փորձել են տեղափոխել ավտոմեքենաներում նախապես պատրաստված թաքստոցներում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter