HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Որքան հարկ է վճարել ապահովագրական շուկան 2017թ. առաջին կիսամյակում

Այս տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիս) Հայաստանի ապահովագրական շուկայից պետբյուջե հոսող հարկերը կազմել են շուրջ 1.552  մլրդ դրամ։ Այս մասին է վկայում պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկը հանրապետության 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի վերաբերյալ։

2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ապահովագրական ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր ծավալն աճել է մոտ 464 մլն դրամով կամ 42.6%-ով։

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով, ըստ հարկերի ծավալի, առաջին տեղում «Ինգո Արմենիա»-ն է։ Վեց ամսում ընկերությունը վճարել է ավելի քան 530 մլն դրամի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամնակաշրջանի համեմատ այն գրեթե կրկնապատկվել է։

Երկրորդ տեղում «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն է, որի հարկերն  այս տարվա առաջին կիսամյակում կազմել են մոտ 455 մլն դրամ։ Աճը՝ 60.5%:

Եռյակը եզրափակում է «Նաիրի Ինշուրանս»-ը՝ մոտ 249 մլն դրամով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընկերության վճարած հարկերն ավելացել են 3.7%-ով։

Ինֆոգրաֆիկայի առաջին էջում ընկերությունների վճարած հարկերի ծավալն է, երկրորդում ՝ փոփոխությունը.

ՀՀ ապահովագրական ընկերությունների վճարած հարկերի ծավալը (մլն ՀՀ դրամ)
Infogram

Ապահովագրական ընկերությունների շարքում, ըստ հարկերի ծավալի, չորրորդ տեղում «Սիլ Ինշուրանս»-ն է։ Առաջին կիսամյակում վճարել է մոտ 130 մլն դրամի հարկ։ 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ հարկերն աճել են 22.5%-ով։

Հաջորդում է «Ռեսո»-ն՝ 95 մլն դրամով։ Աճը՝ 36%:

Իսկ վերջում «Արմենիա Ինշուրանս»-ն է՝ 93 մլն դրամով։ Ապահովագրական ընկերությունների շարքում միայն նշված ընկերությունն է, որ այս տարի նվազեցրել է հարկերը։ Անկումը կազմել է 23.6%:

Այսպիսով, գործող վեց ապահովագրական ընկերություններից հինգն այս տարվա առաջին կիսամյակում, 2016-ի առաջին կիսամյակի համեմատությամբ, ավելացրել են հարկերը, մեկը՝ նվազեցրել։ Թե´ տոկոսային առումով, թե´ բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցել է «Ինգո Արմենիա»-ն (98.3%):

Լուսանկարը` Robert Crum/Shutterstock

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter