HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՍԱՊԾ-ն կասեցրել է թերի մակնշմամբ գազավորված ըմպելիքի իրացումը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ իրականացված պետական վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիքի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը՝ «պարունակում է գունանյութ (գունանյութեր), որը կարող է ունենալ բացասական ազդեցություն երեխաների ակտիվության և ուշադրության վրա»:

Ընկերության պահեստում առկա ողջ խմբաքանակի՝ 0.33լ – 19512 շիշ, 0.5լ – 13549 շիշ, 1.25լ – 3892շիշ և 2լ – 3846 շիշ, իրացումը կասեցվել է, տրվել է շուկայից «Միրինդա Խնձոր» տեսակի արտադրանքի հետ կանչի կարգադրագիր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԱՊԾ-ն, հայտնաբերելով սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ մակնշմանը և համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, կասեցրել էր Վայոց Ձորի մարզի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող չորս ընկերությունների արտադրական գործընթացը:

Նշենք նաև, որ օգոստոսի 22-ին «Հետքը » հոդված էր հրապարակել ՍԱՊԾ-ի կողմից «Նոյ» ջրում հայտնաբերված մանրէաբանական խախտումների առնչությամբ, որոնց մասին չէր բարձրաձայնվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter